Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սաակաշվիլի. «Ինչի՞ս է պետք քաղաքական ապաստանը»

Սաակաշվիլի. «Ինչի՞ս է պետք քաղաքական ապաստանը»
31.07.2014 | 11:05

«Ինչի՞ս է պետք քաղաքական ապաստանը»,- ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ պատասխանելով «Ռուսթավի 2»-ի լրագրողի հարցին, թե արդյոք Սաակաշվիլին մտադիր չէ քաղաքական ապաստան խնդրելու Հունգարիայից, կամ արդյոք նրան որևէ երկիր ապաստան առաջարկել է: Այս մասին հաղորդում է apsny.ge կայքը:
«Ինչի՞ս է պետք քաղաքական ապաստանը: Չէ՞ որ տեսնում եք, որ բոլոր երկրներում ինձ մեծ հաճույքով են ընդունում: Միացյալ Նահանգներում ինձ շատ լավ են ընդունում, նայեք ԱՄՆ-ի աձագանքներին: Աշխարհի բոլոր երկրներում ինձ շատ լավ են ընդունում»,- ասել է Սաակաշվիլին հեռուստաընկերության լրագրողին՝ Բուդապեշտում, որտեղ արդեն քաղաքական ապաստան է ստացել Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին:
Հիշեցնենք, որ Վրաստանի գործող իշխանությունները նախկին նախագահին մեղադրանք են ներկայացրել 2007-ի նոյեմբերի 7-ի բողոքի ակցիան ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու գործով:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ