Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հրաժարվում են մարմնավորել Հրանտ Դինքի կերպարը

Հրաժարվում են մարմնավորել Հրանտ Դինքի կերպարը
31.07.2014 | 12:25

Գերմանաբնակ հայտնի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը հայտարարել է, որ իր նոր ֆիլմում թուրք դերասանները հրաժարվել են մարմնավորել Հրանտ Դինքի կերպարը, պատճառաբանելով, որ սցենարը խիստ է:

Ըստ լուրերի` ռեժիսորի հայտարարությունը լայնորեն քննարկվել է սոցցանցերում: Արդյունքում մեծ թվով թուրք դերասաններ պատրաստակամություն են հայտնել ստանձնելու Դինքի դերը, եթե, իհարկե, ռեժիսորը հավանություն տա:
Հիշեցնենք, որ Ֆաթիհ Աքընն արժանացել է Համբուրգի կինոփառատոնի հատուկ մրցանակին, որը ռեժիսորին կհանձնվի սեպտեմբերի 27-ին` Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հատում» (The Cut) ֆիլմի գերմանական պրեմիերայի ժամանակ:

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ