Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ Կոնգրեսը դատի կտա Բարաք Օբամային

ԱՄՆ Կոնգրեսը դատի կտա Բարաք Օբամային
31.07.2014 | 21:58

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը որոշել է պաշտպանել դատական հայցն ընդդեմ նախագահ Բարաք Օբամայի, որին կասկածում են լիազորությունների գերազանցման մեջ: Որոշումն ընդունվել է ձայների 225 կողմ, 201 դեմ հարաբերակցությամբ: Չնայած առանձին կոնգրեսականներ նախկինում ևս դատի էին տվել Օբամային, ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամն է, որ Կոնգրեսը դատական վեճի է բռնվում նախագահի հետ վիճարկելով նրա լիազորությունները:
Օբամայի քննադատները պնդում են, որ նախագահը գերազանցել է իր լիազորությունները երկու անգամ հետաձգելով բժշկական ապահովագրության մասին օրենքի ընդունման վերջնաժամկետը: Կոնգրեսի Հանրապետական ներկայացուցիչները նաև հայտարարում են, որ նախագահը մի քանի անգամ գերազանցել է իր սահմանադրական լիազորությունները՝ ստորագրելով հրամանագրեր, փոխանակ այդ հարցերը դնի օրենսդիրների քննարկմանը: Նրանք համաձայն չեն ապօրինի որոշ միգրանտների արտաքսման գործընթացի հեշտացման և բանտարկյալների փոխանակման հրամանագրերի հետ:
«Խոսքը հանրապետականների և դեմոկրատների հակասությունների մասին չէ: Խոսքը Սահմանադրությունը պաշտպանելու մասին է, որը մենք երդվել ենք պաշտպանել»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները, հավելելով, որ չի կարելի որևէ նախագահի թույլ տալ ընտրել, թե որ օրենքներին պետք է հետևել, իսկ որոնք փոփոխել: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի հայցն անվանել է ժամանակի զուր վատնում՝ նշելով․ - «Բոլորն հասկանում են, որ դա քաղաքական հնարք է»:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ