Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Անջատեք հեռուստացույցը և հանգստացեք»

«Անջատեք հեռուստացույցը և հանգստացեք»
31.07.2014 | 22:14

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը անկեղծ հարցազրույց է տվել արգենտինյան Viva պարբերականին, փոխանցելով երջանկության իր 10 գաղտնիքները: Պոնտիֆիկը խորհուրդ է տվել բոլորին, ովքեր երջանկություն են փնտրում, «անջատել հեռուստացույցը, հանգստանալ և դադարել մյուսներին պարտադրել սեփական մտածելակերպը»։
Պապի խորհուրդներից մեկը հնչում է նման է իտալական ասույթի՝ «Առաջ շարժվիր և թող մյուսներն անեն նույնը»։ Կամ՝ «Ապրիր ինքդ և թույլ տուր ապրել մյուսներին»։ Հենց այս արտահայտությամբ է սկսվում երջանիկ կյանքի գաղտնիքների 10-յակը՝ ըստ Կաթոլիկ եկեղեցու ղեկավարի։ Պոնտիֆիկի կարծիքով, պետք է լինել շռայլ և բաց մարդկանց հետ շփման մեջ։ «Եթե դու դառնում ես ինքնամփոփ, դու ենթարկվում են եսակենտրոն դառնալու ռիսկին։ Իսկ կանգնած ջուրը սկսում է հոտել»,- ասել է Պապը։ Նա խորհուրդ է տալիս միշտ գործել հանգիստ։ Բացի այդ, Հռոմի պապը մաղթել է մարդկանց «առողջ հանգիստ»։
«Սպառողականությունը մեզ շատ անհանգստություն է պատճառել»,- ասել է Պապը և առաջարկել ծնողներին ավելի շատ ժամանակ գտնել երեխաների հետ խաղալու համար, և անջատել հեռուստացույցը, երբ ընտանիքը նստում է ընթրելու։ Նա հիշեցրել է նաև, որ կիրակին հանգստյան օր է. «Կիրակին ընտանիքի համար է»,- ասել է Պապը։
Գործատուներին Հռոմի պապը կոչ է արել չմերժել երիտասարդներին: «Երիտասարդության հետ պետք է ավելի կրեատիվ լինել։ Եթե երիտասարդները հնարավորություն չունենան աշխատելու, նրանք կսկսեն թմրանյութեր օգտագործել»,- նշել է պոնտիֆիկը։ Ֆրանցիսկոսը կոչ է արել մոլորակի բնակիչներին հոգ տանել բնության մասին: «Մենք նույնիսկ հարց չենք տալիս մեզ՝ արդյո՞ք այսպիսի անկանոն և բռնակալական վերաբերմունքը բնության հանդեպ մեզ չի տանում դեպի ինքնասպանություն»,- ասել է Պապը։ Հռոմի պապը կոչ է արել մարդկանց լավատես լինել ։ «Որևէ մեկի մասին վատ խոսելը վկայում է միայն ձեր ցածր ինքնագնահատականը։ Դա նշանակում է՝ «Ես աճելու փոխարեն փորձում եմ նվաստացնել մյուսներին»։ Ավելի առողջ մոտեցում կլինի շատ արագ մոռանալ բացասականը»,- բացատրել է պոնտիֆիկը։
Եզրափակելով՝ Պապը նշել է, որ այն մարդը, ով ցանկանում է երջանիկ լինել, պետք է աշխատի հանուն խաղաղության։ «Մենք ապրում ենք շատ պատերազմների ժամանակաշրջանում։ Մենք պետք է խաղաղության կոչենք։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ աշխարհն անգործ է, սակայն այդպես չէ։ Աշխարհը միշտ էլ շարժուն է»,- ավարտել է պոնտիֆիկը։

Դիտվել է՝ 1443

Մեկնաբանություններ