ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

ՀԵՀ-ի սեպտեմբերմեկյան նվերը՝ 2 և ավելի երեխա ունեցող ուսանողներին

ՀԵՀ-ի սեպտեմբերմեկյան նվերը՝ 2 և ավելի երեխա ունեցող ուսանողներին
01.09.2014 | 12:30

Այս ուսումնական տարվանից սկսած՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ուսումնառության ընթացքում ամբողջությամբ կփոխհատուցի պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի կրթական ծրագրում սովորող, երկու և ավելի երեխա ունեցող երիտասարդ ծնողների ուսման վարձը։

Այդ մասին երիտասարդական հիմնադրամը հայտարարել էր 2014-ի սկզբին՝ երկու և ավելի զավակ ունեցող ուսանողների վերաբերյալ տվյալներ տրամադրելու խնդրանքով դիմելով նաև պետական բուհերի ռեկտորներին։
Այս ընթացքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ուսանողներից և բուհերից ստացել է 25 հայտ` երկու և ավելի երեխա ունեցող 4 հայր և 21 մայր, որոնք ներկայացնում են հանրապետության տարբեր բուհեր։ Մասնավորապես, ուսանողներից յոթը Հայկական պետական մանկավարժական համալսարանից են, վեցը՝ Երևանի պետական համալսարանից։ Կան նաև ուսանող-ծնողներ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից, ճարտարագիտական համալսարանից, Վանաձորի պետական համալսարանից, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտից և այլն։
ՀԵՀ-ի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատում է, որ այս նախաձեռնությամբ երիտասարդական հիմնադրամը փորձում է սոցիալական աջակցություն ցուցաբերել երիտասարդ ընտանիքներին, նպաստել երիտասարդների կրթության շարունակելիությանը, երկրորդ մասնագիտություն ստանալուն, ինչու ոչ, նաև՝ ծնելիության աճին։ Կարեն Ավագյանը կոչ է անում երկու և ավելի զավակ ունեցող բոլոր ուսանողներին, ովքեր դուրս են մնացել հիմնադրամի տեսադաշտից, անպայման դիմել և ստանալ ուսման վարձի փոխհատուցում բակալավրիատի առկա համակարգում սովորելու ամբողջ ընթացքում։

Դիտվել է՝ 923

Մեկնաբանություններ