Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Պյոտր Պորոշենկո․ «ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կնախապատրաստի»

Պյոտր Պորոշենկո․ «ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կնախապատրաստի»
01.09.2014 | 14:18

ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ԵՄ առաջնորդների՝ Բրյուսելյան գագաթնաժողովում որոշում է կայացվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ նախապատրաստելու մասին: Պորոշենկոն նշել է, որ ԵՄ առաջնորդները կսպասեն Ռուսաստանի արձագանքին առաջարկված «խաղաղության ծրագրին»: Եվրոպական հանձնաժողովը հաստատել է, որ օգոստոսի 30-ի գագաթնաժողովում քննարկվել են նոր պատժամիջոցների մի քանի տարբերակներ: Պորոշենկոյի առաջարկած խաղաղության ծրագիրը պահանջում է ռուսամետ անջատողականներին վայր դնել զենքը` արևելյան շրջաններում ինքնավարության մասին բանակցություններին վերադառալու համար: Սակայն ռուսական կողմն ի պատասխան նշում է, թե նման մոտեցումն այլ ելք, բացի պայքարը շարունակելուց, չի թողնում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուկրաինական բանակի գործողությունները համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիստական զորքերի կողմից արևելյան ՈՒկրաինայում քաղաքները բռնազավթելու հետ:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն նշել է, որ ինքն անձամբ է կոչ արել Պուտինին փոխել քաղաքականությունը: «21-րդ դարում հպարտ ու պատասխանատու ազգերն այսպես հարցեր չեն լուծում»,- ասել է նա:

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ