Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հովիկ Աբրահամյանը նորից շտապեց

Հովիկ Աբրահամյանը նորից շտապեց
01.09.2014 | 14:29

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ սեպտեմբերի սկզբին Հայաստան նախատեսված այցը դեռ հաստատված չէ, և չի բացառվում, որ չկայանա: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շաբաթներ առաջ էր հայտարարել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն երբ հաստատվեց հոկտեմբերի 10-ին Մինսկում նախագահների հանդիպման օրակարգը, ռուսական կողմը վարչապետական այցն աննպատակահարմար է համարում:

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ