Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում կայացվել է 3.05 մլն դրամի վարչական տուգանք

Բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում կայացվել է 3.05 մլն դրամի վարչական տուգանք
02.09.2014 | 11:08

ՀՀ բնապահպանության նախարարության` 25-29.08.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 3.05 մլն դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 29 որոշում և հաշվարկվել է 1.59 մլն դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 18.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված անասունների ապօրինի արածեցման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 10.2 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերի քննության արդյունքում հինգ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 250.0 հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի որոշումներ: Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 150.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 718.44 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Նույն բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 200.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 148.1 հազ.դր ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ երկու այլ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 600.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 190.5 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 300.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 150.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 363.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 48.6 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման գործերի քննության արդյունքում չորս ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 400.0 հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի որոշումներ: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 2.0 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է նաև 4 հատ խեցգետնաորսիչ: Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած ապօրինի ձկնորսության համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 5.0 հազ.դր ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս: Հայտնաբերվել է նաև լորի ապօրինի որսի դեպք, ինչի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արմավիրի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 2.12 մլն դր գումար:

Դիտվել է՝ 1542

Մեկնաբանություններ