Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Օպերային թատրոնի նոր թատերաշրջանը

Օպերային թատրոնի նոր թատերաշրջանը
02.09.2014 | 11:10

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 81-րդ թատերաշրջանը մեկնարկում է Ջ. Վերդիի «Աիդա» օպերայով:

Սեպտեմբերի 8-ին «Աիդա» օպերան կներկայացվի ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, իսկ 10-ին թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը կղեկավարի հրավիրյալ դիրիժոր Վան-Յու Նին
(Թայվան):
Թատերաշրջանի բացման ներկայացումները նվիրվում են օպերային երգիչ, տենոր Սերգեյ Դանիելյանի ծննդյան 85-ամյակին: Նոր թատերաշրջանի բացման ներկայացմանը հանդես կգան Սերգեյ Դանիելյանի ուսանողները՝ օպերային երգիչներ Գևորգ Հակոբյանն ու Հովհաննես Այվազյանը:

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ