«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան

«Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան
02.09.2014 | 11:10

Արցախում՝ Շուշիի ամրոցում, մեկնարկել է Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի պրեմիերան:

Նախագիծը կյանքի է կոչվել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի և ԼՂՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ: Նախագծի հեղինակը և գեղարվեստական ղեկավարը Սարինե Ավթանդիլյանն է: Մենակատարներն են Գուրգեն Բավեյանը (բարիտոն), Ռուզան Մանթաշյանը (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Արմեն Մարգարյանը (ասմունքող), Ռիմա Պիպոյանը (պար):
«Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան նվիրվում է Արցախի անկախության օրվան և Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին:
Ավետ Տերտերյանի այս ստեղծագործությունները բազմիցս հնչել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի և Եվրոպայի հեղինակավոր բեմերում՝ միջազգային փառատոների և կոմպոզիտորին նվիրված համերգների ընթացքում:

Դիտվել է՝ 778

Մեկնաբանություններ