Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լավրովը նշել է, թե Պուտինին սխալ են հասկացել

Լավրովը նշել է, թե Պուտինին սխալ են հասկացել
02.09.2014 | 12:19

ՌԴ արտգործնախարարությունը մեկնաբանել է Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի հայտարարությունը՝ ՄՄ-ից հնարավոր դուրս գալու մասին: «Լավրովի խոսքով՝ Մաքսային միությունը պետությունների միություն է, որոնք շահ են տեսնում այն բանի մեջ, որ միավորեն իրենց տնտեսական, առևտրային և ներդրումային հնարավորությունները, և Ռուսաստանը, ՈՒկրաինան ու Բելառուսը, «բացարձակ միասնական են» ՈՒկրաինայի արևելքում հրադադարի անհրաժեշտության հարցում»,-ըստ glavcom.ua-ի ասվում է նախարարության պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ Նորսուլթան Նազարբաևը հայտարարել էր, թե Աստանան երբեք մաս չի կազմի այն կազմակերպությունների, որոնք կսպառնան Ղազախստանի անկախությանը: Նազարբաևի հայտարարությանը նախորդել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե «Նորսուլթան Նազարբաևը պետություն է ստեղծել մի տարածքի վրա, որը երբեք չի եղել»: Լավրովի խոսքով՝ Պուտինը միայն ընդգծել է Նազարբաևի ահռելի ներդրումը «ղազախական պետության ամրապնդման և զարգացման մեջ»:

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ