Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պան Գի Մունը երկխոսության կոչ է անում

Պան Գի Մունը երկխոսության կոչ է անում
02.09.2014 | 15:47

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ ՈՒկրաինայում ճգնաժամը ռազմական հանգուցալուծում չունի, իսկ քաղաքական լուծման համար անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն, որն ավելի ռացիոնալ ճանապարհ է:
Պան Գի Մունը նշել է, որ մտահոգված է ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակով և ցանկանում է խուսափել իրավիճակի վատթարացումից: Նա կոչ է արել ուկրաինական և ռուսական իշխանություններին նստել բանակցությունների սեղանի շուրջ և լուծել այդ խնդիրը խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ