Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պուտինը հանձնարարել է ստորագրել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու պայմանագիրը

Պուտինը հանձնարարել է ստորագրել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու պայմանագիրը
02.09.2014 | 15:54

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստորագրել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու վերաբերյալ պայմանագիրը։ Նախագահի համապատասխան կարգադրությունը հրապարակվել է այսօր իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում: «Ընդունել ՌԴ կառավարության առաջարկը՝ ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ պայմանագիրը»,- նշվում է փաստաթղթում։
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությանն իրավունք է տրվել պայմանագրի ստորագրման բանակցություններում նախարարների կաբինետի հավանությանն արժանացած նախագծում փոփոխություններ մտցնել, որոնք չունեն սկզբունքային բնույթ։

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ