Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հովիկ Աբրահամյանի զարմանքն ու գործազրկության աճի տեմպերը

Հովիկ Աբրահամյանի զարմանքն ու գործազրկության աճի տեմպերը
04.09.2014 | 15:07

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի ժամանակ զարմանք է արտահայտել երկրում ամուսնալուծությունների թվի աճի առիթով, իսկ արդարադատության նախարարն ասել է, թե ամուսնալուծությունների աճն իր գործունեությամբ պայմանավորված չէ: Վարչապետն էլ նշել է, թե պետք է ամեն ինչ անել, որ ամուսնալուծությունները նվազեն: Աբրահամյանը սոցիալական հարցերի նախարարին նույնիսկ հանձնարարել է ուսումնասիրել խնդիրը ու պարզել, թե որն է աճի պատճառը:
2013-ին Հայաստանում գործազրկությունը կազմել է 18,6 տոկոս՝ այն դեպքում, երբ մեր հարևան Վրաստանում այն 14,3 տոկոս է, Ադրբեջանում՝ 5,5 տոկոս, իսկ Ռուսաստանում ՝ 6 տոկոս: Սրանք ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներն են: Ըստ նույն ԱՄԿ-ի ՝ 2014-ին Հայաստանում գործազրկության մակարդակը կաճի և կկազմի 19 տոկոս, իսկ 2018-ին այս թիվը կհասնի 20-ի: Այս թվերն այնքան պերճախոս են, որ մնում է զարմանալ Հովիկ Աբրահամյանի զարմանքի վրա:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ