Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Խոստովանեցի՞ր, զավակս

Խոստովանեցի՞ր, զավակս
05.09.2014 | 00:30

2013 թվականի հունիսի 3-ին ՀՀ վարչական դատարանի Վեդիի նստավայրից վճարման կարգադրություն ստացա առ այն, որ ես` Սոկրատ Հովսեփյանս, 03.05.2012 թ. իմ «SHKODA» մակնիշի մեքենայով գերազանցել եմ սահմանված արագությունը և տուգանվել եմ թիվ 1200072508 որոշմամբ հիսուն հազար դրամով և չեմ մուծել սահմանված ժամկետում նշանակված տուգանքը, ուստի դատարանը պարտավորեցնում էր ինձ մուծել տուգանքի հնգապատիկ արժեքը, այն է` 250 հազար դրամ: Երկար չարչարանքից հետո գտա այն բարաթը, որով վճարում էի կատարել, և, բնականաբար, ազատվեցի մեծ չափով տուգանք մուծելուց: Այստեղ էականը այն է, որ ես խախտում էի կատարել 2012 թվականի մայիսի երեքին, իսկ դատարանն իր 03.06.2013 թ. կայացրած որոշմամբ պարտավորեցնում էր ինձ մուծել տուգանքը, այսինքն՝ խախտումից ուղիղ մեկ տարի մեկ ամիս հետո: Ինչպես բոլոր հայերս, այնպես էլ ես, անփույթ ենք, թափթփված այս կամ այն փաստաթղթի նկատմամբ և հաճախ խնամքով չենք վերաբերվում, չենք պահպանում այս կամ այն վճարման անդորրագիրը, ինչի պատճառով կանգնում ենք քաշքշուկի առջև, իսկ երբեմն էլ կրում այս կամ այն չափով նյութական վնաս: Արագաչափեր դնող և ժողովրդին օրը ցերեկով կողոպտող մերօրյա գեսլերների (Գեսլերը Շիլլերի բացասական հերոսներից է) մասին գրել էի մամուլում և կոչ արել վարորդներին` չկերակրել այդ շակալներին:
Սակայն պարզվում է, ով մեկ անգամ գործ է ունեցել նրանց հետ, այնքան էլ հեշտ չէ նրանցից պրծնելը:
Օրերս ԴԱՀԿ ծառայության Արտաշատի բաժանմունքի աշխատակիցը զանգահարեց և տեղեկացրեց, որ ես 2013 թվականի նոյեմբերի 6-ին Երևան քաղաքի Երվանդ Քոչար- Խորենացի-Տիգրան Մեծ խաչմերուկում խախտել եմ երթևեկության կանոնները, թիվ 30897 որոշմամբ տուգանվել եմ 5000 (հինգ հազար) դրամով, սակայն չմուծելով, այն դարձել է 30000 դրամ, ինչի պատճառով պետք է կալանք դրվի իմ ավտոմեքենայի, դրամական միջոցների և այլ հաշիվների վրա: Ես, որ միշտ ընդունել եմ մեղքս և ժամանակին մուծել տուգանքը, զարմացա և հիշեցի նախորդ դեպքը: Երկար փնտրտուքից հետո գտա մուծման անդորրագիրը և խուսափեցի քաշքշուկի մեջ ընկնելուց, սակայն զայրույթս այնքան շատ էր այդ շակալների նկատմամբ, որ չբավարարվելով ժողովրդին մեկ անգամ կողոպտելուց, տարիներ հետո փորձում են ևս մեկ անգամ կողոպտել մարդկանց, հույսը դնելով մեր թափթփվածության վրա: Մերօրյա շակալներին հասկանալու համար հիշեցի խորհրդային տարիներից մնացած մի անեկդոտ: Մի հարուստ տերտեր, որը մեծ ատելությամբ էր լցված միլիցիայի նկատմամբ, գնել էր մի թութակ և սովորեցրել` գեյ ես, գեյ (իհարկե նա թութակին այդ բառերը սովորեցրել էր թուրքերեն), և ամեն անգամ, երբ թաղային միլիցիոները եկել է տերտերի մոտ, թութակը շպրտել է նրա երեսին սովորած բառերը, և տերտերը, ուրախանալով թութակի խոսքերից, վճարել է թաղայինին, և վերջինս ուրախ-ուրախ հեռացել է՝ շորթած փողը գրպանում: Որոշ ժամանակ անց տերտերը սնանկանում է և թութակին սովորեցնում է լռել: Երբ միլիցիոները գալիս է, հրահրում է թութակին, իսկ երբ վերջինս շարունակում է լռել և ոչինչ չի ասում, շպրտում է թութակի երեսին, թե` լսի՛ր, ես եմ, գեյն եմ, չե՞ս ճանաչում, որին հետևում է տեր հոր պատասխանը.
-Խոստովանեցի՞ր, զավակս:
Հավատացած եմ, որ մեր օրվա շակալները երբեք չեն խոստովանի իրենց շակալությունը և կշարունակեն ժողովրդին կողոպտելու գործը:
Վերջում կուզեի ասել՝ հարգելի վարորդներ, եղեք զգոն և մի՛ կերակրեք մերօրյա շակալներին: Միաժամանակ պահե՛ք, լա՛վ պահեք մուծված գումարների կտրոնները, որովհետև, ի՞նչ իմանաս, այս շակալների չլինելուց հետո արդյոք դրանց ժառանգները հետագայում դատարան հայց չե՞ն ներկայացնի իրենց ծնողներից «ժառանգած» ունեցվածքի համար:
Զգուշացե՛ք շակալներից:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1089

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ