USD480.94
EUR602.52
RUB8.53
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
  • Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել Իրաքի Քանդիլ շրջանին

    Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել Իրաքի Քանդիլ շրջանին

    29.01.2018| 14:24
    Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսային Քանդիլ շրջանում գտնվող քուրդ զինյալների դիրքերին: Թուրքական ԶՈՒ-ն հայտնել է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանը պատկանող 11 դիրքի ոչնչացման մասին: Առաջադրանքը կատարելուց հետո թուրքական F-16 կործանիչները վերադարձել են Թուրքիայի տարածքի ավիաբազաներ:
  • Իրանում կանխվել է ահաբեկչությունների շարք

    Իրանում կանխվել է ահաբեկչությունների շարք

    29.01.2018| 14:24
    Իրանի արևմուտքում ձերբակալվել է ԻՊ խմբավորման 16 անդամ, որոնք պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել սահմանամերձ և կենտրոնական քաղաքներում` ըստ ԻԻՀ պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար Մոհամմադ Պակպուրի հայտարարության։
  • Արցախում հրազենային վիրավորումից 20-ամյա զինծառայող է զոհվել

    Արցախում հրազենային վիրավորումից 20-ամյա զինծառայող է զոհվել

    29.01.2018| 14:10
    ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հովսեփ Կարենի Գրիգորյանը:
  • Մովսես Հակոբյանը ստացել է գեներալ-գնդապետի կոչում

    Մովսես Հակոբյանը ստացել է գեներալ-գնդապետի կոչում

    29.01.2018| 07:36
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բանակի օրվա առթիվ hայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, մատուցած նշանակալի ծառայությունների համար շնորհեց բարձրագույն զինվորական կոչումներ:
  • Պարգևատրում Հայաստանի Հանրապետության բարձր պարգևներով

    Պարգևատրում Հայաստանի Հանրապետության բարձր պարգևներով

    29.01.2018| 07:35
    ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ Բանակի օրվա առթիվ, hայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է ՀՀ բարձր պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել բարձրագույն զինվորական կոչումներ: Նախագահը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ:
  • Բանակի օրվա առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

    Բանակի օրվա առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

    28.01.2018| 15:07
    Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ Բանակի օրվա առթիվ, hայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, ինչպես նաև մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձր պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ:
  • Հայաստանը նշում է Բանակի կազմավորման 26-րդ տարեդարձը

    Հայաստանը նշում է Բանակի կազմավորման 26-րդ տարեդարձը

    28.01.2018| 15:03
    Հայաստանում հունվարի 28-ին նշում են Բանակի օրը, որ ամենակարևոր և սիրված տոներից է: 1990-ի սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գնդի» ստեղծման որոշում ընդունեց, 1991-ի մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտեն, իսկ դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը:
  • Սերժ Սարգսյանը գլխավոր շտաբի պետի տեղակալ է նշանակել

    Սերժ Սարգսյանը գլխավոր շտաբի պետի տեղակալ է նշանակել

    28.01.2018| 00:10
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Անդրանիկ Մակարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։
  • Նախագահը մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

    Նախագահը մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

    27.01.2018| 18:11
    Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
  • Շատ վիրավորներ կան, այն, ինչ ապրիլին է եղել, այսօր էլ սկսվում է. Արցախի ՊՆ-ն հակառակորդի ձայնագրություն է հրապարակել

    Շատ վիրավորներ կան, այն, ինչ ապրիլին է եղել, այսօր էլ սկսվում է. Արցախի ՊՆ-ն հակառակորդի ձայնագրություն է հրապարակել

    27.01.2018| 16:23
    Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հակառակորդի ճամբարում փետրվարի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նկարագրվում է իրավիճակը ադրբեջանական կողմում:
Marketers CommunityԱռողջ սիրտ