Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայացքը պետք է ուղղվի սահմանամերձ գյուղերին

Հայացքը պետք է ուղղվի սահմանամերձ գյուղերին
10.09.2014 | 18:10

Երեկ ԱԺ ոչիշխանական քառյակի հրավիրած անդրանիկ նիստից հետո Արմեն Ռուստամյանը լրագրողներին տեղեկացրեց այն առաջնահերթ խնդիրների մասին, որ մտահոգում են քառյակում ներգրավված չորս ուժերին: Դրանցից մեկն էլ վերաբերում էր ՀՀ սահմանամերձ շրջաններ այցելելուն և սահմանապահ գյուղերի օրենսդրական ամրագրմանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Միքայել Մելքումյանից irates.am-ը հետաքրքրվեց, թե չկա՞ր նախկինում նման օրենսդրական ամրագրում, երբ հայտնի է, որ սահմանամերձ գյուղերին էլ միշտ տրվել են որոշակի արտոնություններ: Հետաքրքրվեցինք նաև, թե տնտեսական ի՞նչ հաշվարկներ են պատրաստվում ներկայացնելու ԱԺ-ին՝ սահմանամերձ գյուղերի ենթակառուցվածքները նորոգելու, հակառակորդից տուժած բնակիչներին օգնելու և արտոնություններ տրամադրելու առումով:
Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ կա «սահմանամերձ գոտի» հասկացությունը և «Սահմանամերձ գոտու բնակավայրերի զարգացման համալիր ծրագիր: Ըստ մեր զրուցակցի՝ կապված արտագաղթի, հրադադարի ռեժիմի խախտման հետ, անհրաժեշտ են նոր մոտեցումներ: Նա կարծում է, որ կառավարությունը ոչ թե պետք է ներկայացնի մեկամյա կամ երկամյա ծրագիր, այլ պետք է մշակի հայեցակարգ և, ըստ ուղղությունների, իրականացնի միջոցառումներ: Այդ միջոցառումներից մեկը, ըստ նրա, պետք է լինի սահմանամերձ գյուղերի բնակիչների պաշտպանությունը: Միքայել Մելքումյանը առաջարկում է, որ սահմանամերձ գյուղերում փոքր և միջին բիզնեսին տրվեն հարկային լուրջ արտոնություններ, էապես իջեցվեն հաստատագրված արտոնագրային վճարները: Պետությունը, ըստ մեր զրուցակցի, պետք է կարողանա սահմանամերձ գյուղերի բնակիչների համար մշակել կոմունալ վճարումների որոշակի փոխհատուցումների մեխանիզմ: Սրանից զատ, Միքայել Մելքումյանն առաջարկում է, որ սահմանամերձ գյուղերի դպրոցներին, սոցիալապես անապահով և խոցելի խավերին տրամադրվեն արտոնություններ, ինչը կշահագրգռի նրանց այնտեղ ապրելու: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը նշեց, որ հիշատակված հարցերի լուծման տարբերակներ ներկայացնելու համար աշխատում են խմբով, քննարկումներ են անցկացնում նաև ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանի հետ: Հաշվի է առնվում, որ նման դեպքերում բյուջեում առաջանում են խնդիրներ: Միքայել Մելքումյանը կարծում է, որ պետք է մարզերում խթանել արդյունաբերական գործունեությունը, ինչի համար պետք է տրվեն արտոնություններ:
«Համայնքների մեծ մասում լուծված չէ ջրի խնդիրը, կան դպրոցներ, որոնցում մեկ առաջին դասարանցի կա: Պետք է լուծվեն այդ խնդիրները»,- ասում է մեր զրուցակիցը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 939

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ