Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինքնասպանվող անչափահասն ու հերոսի կերպարը

Ինքնասպանվող անչափահասն ու հերոսի կերպարը
10.09.2014 | 21:01

Վերջին տարիներին Հայաստանում աճել է ինքնասպանություն գործողների թիվը: Այդ քայլին ավելի շատ դիմում են երիտասարդները՝ անչափահասներից սկսած, մինչև 20 տարեկաններով վերջացրած: «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանն այսօր կայացած ասուլիսում նկատել է, թե ինքնասպանությունը սոցիալական վիճակով պայմանավորված չէ, և նշել, որ Գերմանիայի պես երկրում ինքնասպանությունների թիվը մեծ է: Գուցե և շատ է, սակայն Գերմանիայի օրինակով Հայաստանի իրավիճակի մասին կարծիք կազմել հնարավոր չէ: Ինքնասպանությունը կարող է տարբեր պատճառներ ունենալ տարբեր երկրներում: Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանն էլ մեկ այլ ասուլիսում ասել է, թե ինքնասպանությունների թիվը աճում է կրոնական կազմակերպությունների քարոզչության արդյունքում:
Այսօր Ինքնասպանությունների կանխարգելման օրն է, և օրվա առիթով կարծիքներ հայտնած բանախոսներից ոչ մեկը չի անդրադարձել այն բանին, որ, օրինակ, Հայաստանում ինքնասպանություն գործող անչափասը հերոսի կերպար չունի: Այսօրվա Հայաստանում հերոսներ են նրանք, ովքեր լավ աշխատանք ունեն, ավտոմեքենա, գրպանում ՝փող: Մի անգամ ինձ ապշած պատմում էին մի երիտասարդի մասին, որը իրավաբանական կրթություն ունենալով՝ դատարանում մի կերպ աշխատանք է գտել և մեկ տարվա ընթացքում մեքենայի տեր դարձել և դեռ պարծեցել, թե՝ «Գիտես քանի մարդ եմ խաբել, որ էս ավտոն ունենամ»: Խաբելու ունակությունն այսօր հերոսի կերպարի բաղադրիչներից է: Կուսակցականությունն էլ մյուս բաղադրիչն է: Մեծ հաշվով կապ չունի, թե որ կուսակցությունից ես: Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է, միայն թե այդ տեխնիկային տիրապետելու ունակություն պիտի ունենաս:
Երբ երեխան խեղված արժեքների մեջ է մեծանում, նա հակասության մեջ է հայտնվում իրականության հետ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ