Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Եթե տվյալ խնդրով քննարկում չի եղել, արժե՞ խոսել այդ մասին»

«Եթե տվյալ խնդրով քննարկում չի եղել, արժե՞ խոսել այդ մասին»
12.09.2014 | 00:30

irates.am-ի հարցերին պատասխանում է ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:


-Պարոն Բաղդասարյան, վերջին օրերին հասարակությանն իսկապես ալեկոծել են այն խոսակցությունները, թե մեկ տարի առաջ հայտնի դեպքերից հետո պաշտոնանկ արված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կրկին ստանձնելու է նախկին պարտականությունները: Որքա՞ն են իրական շրջանառվող այս լուրերի հիմքերը:
-Տարբեր խոսակցություններ կարող են շրջանառվել հանրության մեջ: Ես, որպես հանրապետական կուսակցության անդամ, որպես ՀՀԿ խմբակցության ղեկավար, կարող եմ ասել, որ նման քննարկում չի եղել մեր կուսակցությունում: Եթե տվյալ խնդրով քննարկում չի եղել, արժե՞ խոսել այդ մասին:
-Նախկինում ԱԺ-ում չէր գործում էթիկայի հանձնաժողով, բայց, որքան հիշում եմ, լրագրողների և ԱԺ պատգամավորների միջև չէին ստեղծվում խնդիրներ, ԱԺ պատգամավորները հրապարակային չէին վիրավորում լրագրողներին: Այսօր գործում է հիշյալ հանձնաժողովը, բայց, չգիտես ինչու, անընդհատ ինչ-որ միջադեպերի ենք ականատես լինում: Ըստ Ձեզ, ինչո՞ւ, որտե՞ղ է թաղված շան գլուխը:
-Ես դատապարտել և դատապարտում եմ նման երևույթները: Մյուս կողմից` լրագրողներին և սովորական քաղաքացուն դա իրավունք չի տալիս, որ իրեն համարի անձեռնմխելի և անի այն, ինչ ինքն է ցանկանում: Եթե լրագրողի կամ ցանկացած քաղաքացու նկատմամբ կիրառվել է ագրեսիա, ես դատապարտում եմ: Կարծում եմ, պետք է նման դեպքերում նախաձեռնվեն համապատասխան միջոցներ: Էթիկայի հանձնաժողովը ՀՀԿ-ի մենաշնորհը չէ, տարբեր ժամանակներում այնտեղ նախագահում են տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ: Ինչ վերաբերում է միջադեպերին, Ձեզ չի՞ թվում, որ կան լրագրողներ, ովքեր լրագրողին ոչ վայել պահելաձև ունեն: Իմ հետևից, օրինակ, ինչո՞ւ չեն վազում:
-Դուք չեք մերժում և պատասխանում եք լրագրողների հարցերին:
-Այսինքն` նրանց ոչ թե հարցն ու պատասխանն են հետաքրքրում, այլ գնում են այնտեղ, որտեղ կարելի է ինչ-որ բա՞ն հրահրել, առի՞թ ստեղծել: Եթե հարցի պատասխան են ակնկալում, թող գան, նստենք, մի ժամ զրուցենք:
-Ասել է` չի կարելի մոտենալ ԱԺ այն պատգամավորներին, ովքեր վիրավորում են:
-Կարելի է: Բայց պետք է հարցը տալ բանիմաց մարդու, որը կոմպետենտ է: Ամենևին էլ պարտադիր չէ, որ ԱԺ պատգամավորը բոլոր ոլորտներից իրազեկ լինի: Օրինակ, երբ ինձ իրավաբանական, նեղմասնագիտական հարց են ուղղում, ես ներողություն եմ խնդրում, քանի որ դրանց միայն քաղաքական պատասխան կարող եմ տալ: Եթե տնտեսական ոլորտին վերաբերող հարց են ուղղում, մեծ սիրով պատասխանում եմ: Պետք է մոտենալ այն մարդկանց, ովքեր կարող են տվյալ հարցին կոնկրետ պատասխան տալ: Լրագրողի նման աշխատաոճը պայմանավորված է և՛ պրոֆեսիոնալիզմով, և՛ լրատվական դաշտի հեղինակությունն է բարձրացնում:
-Հիմա, օրինակ, Մանվել Գրիգորյանը, Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանը ո՞ր ոլորտում են կոմպետենտ:
-Մանվել Գրիգորյանը, զորօրինակ, ժամանակին այնպիսի գործունեություն է ծավալել, որ մենք այսօր կարողանում ենք խաղաղ պայմաններում օրենսդրական աշխատանքով զբաղվել:


Ճեպազրույցը` Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԻ

Դիտվել է՝ 826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ