Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ասում են...

Ասում են...
12.09.2014 | 11:20

...թե ԲՀԿ-ին այս իշխանությունից պոկել-առանձնացնելու ՀԱԿ-ի, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի «ծանր» գործին մի բեռ էլ է ավելացել: ԲՀԿ-ից ընդդիմություն «կերտելուն» զուգահեռ Տեր-Պետրոսյանը մտմտում է բոլոր հնարավոր ձևերով այս կուսակցությունից հեռացնել Ռոբերտ Քոչարյանի ստվերը: Այսինքն, առաջին նախագահն ակամայից նոր կերպար է կերտում ԲՀԿ-ի համար, բայց ոչ թե այս կուսակցությանը «լավ» գործ անելու համար, այլ սեփական համագործակցությունը և կապը ԲՀԿ-ի հետ շարունակելու նպատակով: Ավելին, եթե ինչ-որ պահի ԲՀԿ-ն տուրք տա քոչարյանական խաղերին, ՀԱԿ-ը գիտակցում է, որ ինքն էլ է ներքաշվելու այդ ամենի մեջ: Այս իսկ պատճառով, ասում են, այսօր ՀԱԿ-ի վերին օղակներում «պլան բ» է մշակվում. հնարավորինս ամեն ինչ անել Ռոբերտ Քոչարյանին քառյակից ու հատկապես ԲՀԿ-ից, գոնե արտաքուստ, հեռու պահելու համար:

Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ