«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Աղվան Հովսեփյան. ««Մարտի 1-ի» գործով բացահայտումները իրականացված են»

Աղվան Հովսեփյան. ««Մարտի 1-ի» գործով բացահայտումները իրականացված են»
12.09.2014 | 14:19

Նորաստեղծ քննչական կոմիտեի ղեկավար, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, այսօր պատասխանելով «Մարտի 1-ի» գործի բացահայտման վերաբերյալ «Ազատության» հարցին, ասել է, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործով բոլոր բացահայտումները իրականացված են։
«Մարտի 1-ի գործով բացահայտվել են բազում դրվագներ, մի շարք անձինք դատապարտվել են և նրանցից որևէ մեկի դատավճիռը չի փոփոխվել որևէ դատական ատյանում։ Իհարկե, կան առանձին չբացահայտված հանգամանքներ, որոնցում կան լուրջ խոչընդոտներ հենց տուժողների կողմից»,- ասաց Հովսեփյանը։
Հարցին, թե ինչո՞ւ է գաղտնի պահվում «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավարի անունը, Աղվան Հովսեփյանը հորդորեց դիմել իրավասու մարմիններին։
Հովսեփյանը ինչ-որ չափով արդարացի է համարում իրավապաշտպանների մտահոգությունը, որ քննչական մարմինները Հայաստանում անկախ չեն, ձևական բնույթ են կրում ու կատարում են իշխանությունների հանձնարարությունները։
Մտահոգություն կա, որ նույն ճակատագրին կարժանանա նաև նորաստեղծ քննչական կոմիտեն։ «Իրավապաշտպանների նման մոտեցումը ինչ-որ տեղ արդարացված է, որովհետև անկախ քննչական մարմնի գոյության անհրաժեշտություն վաղուց էր թելադրված մեր պետականության մեջ, մեր հասարակության մեջ։ Բոլոր քննչական մարմինները գտնվում էին գերատեսչական կարգավիճակում։ Այստեղից էլ, բնականաբար, պետք է մտահոգություն առաջացներ քննիչների ինքնուրույնության խնդիրը»,- ասաց նախկին դատախազը։
Հովսեփյանը վստահ է, որ անկախ ու միասնական քննչական մարմնի ձևավորմամբ գերատեսչական ազդեցությունների խնդիրը կվերանա: «Ամեն ինչ անելու ենք, որ յուրաքանչյուր քննիչ՝ որպես նախաքննություն իրականացնող անձ, անկախ լինի և ներկայացնի նախաքննություն իրականացնող մարմինը»։

Դիտվել է՝ 1547

Մեկնաբանություններ