«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ֆրանսիայի Հայկական թանգարանը փրկելու խնդրանքով

Ֆրանսիայի Հայկական թանգարանը փրկելու խնդրանքով
13.09.2014 | 14:57

Պարոն Օլանդ, տիկին Պելրեն, հանուն պատմության, հանուն մշակույթի, հանուն Ֆրանսիայի ընդունած և ճանաչած ժառանգության հանդեպ հարգանքի, փրկե՛ք Ֆրանսիայի Հայկական թանգարանը և թույլ տվեք նրա վերաբացումը։

Սա «Փրկե՛ք Ֆրանսիայի Հայկական թանգարանը» նախաձեռնող խմբի հորդոր-խնդրանք է Ֆրանսիայի կառավարությանը:
Ֆրանսիայի Հայկական թանգարանը բացվել է 1953 թվականին՝ Փարիզում: Մեծ եղեռնը վերապրածների ժառանգների ջանքերով կազմված այդ հավաքածուն 1978 թվականին հանձնվել է Ֆրանսիայի պետությանը և ճանաչվել որպես հանրային սեփականություն։ 2011-ին թանգարանի զբաղեցրած փարիզյան առանձնատան վերանորոգման աշխատանքների պատրվակով, Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը առաջարկել է Հայկական թանգարանին ժամանակավորապես ազատել իր ցուցասրահները և տեղափոխել հավաքածուն, հավաստիացնելով, որ աշխատանքների ավարտից հետո՝ 2012 թվականի մայիսին, այն նույնությամբ կվերադարձվի իր նախնական վայրը։ Սակայն շենքի վերանորոգման ավարտից հետո, մշակույթի նախարարությունը մերժել է ազատել այժմ մեկ այլ թանգարանի պահոց դարձած ցուցասրահները։ Ավելին, այս տարվա սկզբին, շենքում միտումնավոր փոխվել են փականները։ Ներկա դրությամբ, Հայկական թանգարան մուտք գործելն այլևս անհնար է դարձել, և ոչ ոք չգիտի, թե ինչ ճակատագրի է արժանացել հավաքածուի՝ ներսում մնացած մասը։
Նախաձեռնող խումբը հիշեցնում է, որ մշակութային այդ ժառանգության լուռ գերեզմանափորը իշխանությունն է, որը, ի դեպ, պատրաստվում է 2015 թվականին՝ Մեծ եղեռնի հարյուրամյակին, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Դիտվել է՝ 1727

Մեկնաբանություններ