Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

DJ և նվագախումբ՝ առաջին անգամ համատեղ դասական համերգ Հայաստանում

DJ և նվագախումբ՝ առաջին անգամ համատեղ դասական համերգ Հայաստանում
15.09.2014 | 18:34

Սեպտեմբերի 16-ի երեկոյան բրիտանացի աշխարահռչակ DJ Switch-ի հետ համատեղ համերգով կմեկնարկի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նոր համերգաշրջանը, ինչպես նաև՝ Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը։

Հայաստանում առաջին անգամ սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա DJ-ի հետ և կներկայացնի դասական երաժշտություն։ DJ Switch-ը 2008-2010 թվականներին անընդմեջ եղել է աշխարհի չեմպիոն: Նա առաջին դիջեյն է, ով ելույթ է ունեցել Միացյալ Թագավորության ամենախոշոր երաժշտական փառատոնին` BBC Proms-ին` նվագելով Գաբրիել Պրոկոֆիևի ստեղծագործությունը տեղի Երիտասարդական նվագախմբի հետ: Նա հանդես է եկել բազմաթիվ փառատոների ընթացքում, ելույթ ունեցել ռադիոյով և հեռուստատեսությամբ: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում` Չինաստանում, Ռուսաստանում և եվրոպական տարբեր երկրներում:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը խոստանում է որակյալ երաժշտություն ներկայացնել հանդիսատեսին։ Ասում է, որ Լոնդոնում ուսանելու տարիներին ինքը շատ է լսել DJ Switch-ի մասին և ուրախ է, որ այսօր նա հանդես է գալիս Հայաստանում։

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ