Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ստեփանավանը երիտասարդական մայրաքաղաք» ծրագրում մեծ տեղ են զբաղեցնում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

«Ստեփանավանը երիտասարդական մայրաքաղաք» ծրագրում մեծ տեղ են զբաղեցնում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները
16.09.2014 | 10:40

Հայաստանի 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է: Երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցրել Չարենցավան և Քաջարան քաղաքները:

Մեր զրուցակիցը Ստեփանավանի Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատի տնօրեն ԱՆՈՒՇ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆՆ է, ով ակտիվ մասնակցություն է ունեցել «Ստեփանավանը երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի կազմակերպական աշխատանքներին: Նրա համոզմամբ` ստեփանավանցիների հաղթանակն ապահովեցին համախմբվածությունը, հավատը և քաղաքի նկատմամբ ունեցած մեծ սերը, բոլոր կազմակերպությունների աջակցությունը և, որ ամենակարևորն է, քաղաքապետի նվիրվածությունը: Ի՞նչ կտա հաղթանակը և ի՞նչ է ակնկալվում հաղթող քաղաքից: «Էլ ավելի հետաքրքիր ու ակտիվ կդառնա քաղաքի առօրյան, երիտասարդություննավելի կհամախմբվի, կհաստատվեն մշակութային կապեր այլ քաղաքների երիտասարդների հետ»,- ասաց զրուցակիցս:
Ստեփանավանի մշակույթի պալատը 2012-ին հանրապետությունում համարվում էր լավագույնը: Գյումրիում կայացած առաջին միջհամայնքային, մշակութային «Արտ Էքսպո» ցուցահանդեսում շահել էր առաջին մրցանակը: Քաղաքի միակ գրադարանը նույնպես առաջին տեղում էր: Մշակութային կյանքը քաղաքում, կարելի է ասել, ակտիվ է: Այստեղ անցկացվում են միջազգային, հանրապետական փառատոներ, ստեփանավանցիներն էլ իրենց հերթին մասնակցում են տարբեր քաղաքներում և հանրապետություններում կազմակերպվող միջոցառումներին և այլն: Հետաքրքրվեցի` իսկ ի՞նչ խնդիրնե ր կան քաղաքում, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում:
«Այն խնդիրներն են, որոնք ամբողջ հանրապետության համար են խնդիր. աշխատատեղերի ապահովում»,- եղավ պատասխանը:
Արդյունքում` երիտասարդները հաճախ տեղափոխվում են մայրաքաղաք կամ այլ երկրներ, հեռանկար չտեսնելով հայրենի բնօրրանում: Մեր այս դիտարկմանն անդրադառնալով՝ զրուցակիցս նշեց, որ յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը, բայց շատ հաճելի է ու կարևոր, որ օտար երկրներում բնակվող ստեփանավանցիները ցանկություն են հայտնում սատար կանգնելու քաղաքին:
Ի դեպ, «Ստեփանավանը երիտասարդական մայրաքաղաք» ծրագրում մեծ տեղ են զբաղեցնում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Կազմակերպվելու են թեմատիկ-թատերականացված երեկոներ, ֆիլմերի ցուցադրություններ՝ նվիրված եղեռնից տուժած և եղեռնի զոհ դարձած հայ մշակութային գործիչներին :
«Ինչո՞վ է առանձնանում Ստեփանավանը, առհասարակ»,- այսպիսին էր մեր վերջին հարցը: «Առաջին հերթին իր գեղատեսիլ բնությամբ, բարի ու բարեհամբույր մարդկանցով, բարձր ճաշակով և ինտելեկտով, պատրաստակամությամբ՝ հանուն քաղաքի աշխատելու և արարելու»,- ասաց Անուշ Ղարաքեշիշյանը:
Հավելենք, որ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթն անցկացվում է 2013-ից: Անցյալ տարի երիտասարդական մայրաքաղաք տիտղոսին արժանացել էր Սիսիան քաղաքը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2100

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ