Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հայաստան-Սփյուռք նոր համաժողով

Հայաստան-Սփյուռք նոր համաժողով
16.09.2014 | 13:23

Սեպտեմբերի 19-20-ին Հայաստանում կանցկացվի «Հայոց ցեղասպանություն -100: Ճանաչումից պահանջատիրություն» խորագրով համաժողովը, որին կհետևի Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովը: Համաժողովին ներկա է լինելու 1000 հրավիրյալ՝ 60 երկրներից: Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովի բացմանը ներկա կլինեն Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իրենց օրհնության խոսքը կասեն Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն: Մասնակիցների թվում են Հայ դատի գրասենյակների դաշնակցության, ռամկավար ազատական և սոցիալ դեմոկրատ-հնչակյան կուսակցությունների կենտրոնական վարչությունների ատենապետները, հայկական բարեսիրական ու բարեգործական կազմակերպությունների, մշակութային ու կրթական հաստատությունների պատասխանատուներ, Հայ դատի՝ սփյուռքահայ ամենահայտնի լոբբիստներ, լրագրողներ, գրողներ, մտավորականներ: Համաժողովի օրակարգում են Հայաստան-Սփյուռք գործակցության արդի առաջնահերթությունները և ապագային միտված խնդիրները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման մասին կզեկուցի ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը։
Առանձին անդրադարձ կլինի մշակութային ցեղասպանության հիմնահարցերին, Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների իրավական հիմնախնդիրներին, Հայաստանում ապաստանած սիրիահայերի հիմնախնդիրներին, հայկական մամուլի դերին՝ գլոբալացված աշխարհում:
Սիրիահայերի վիճակի մասին զեկուցումներով հանդես կգան Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդը և այլք:
Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի օրակարգում ներառված են «Հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության գործընթացի լուսաբանումը մամուլում», «հայոց լեզվի իմացության և պահպանության հիմնախնդիրները», քարոզչությանը, հակաքարոզչությանը վերաբերող հարցեր և տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները:

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ