Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Անհետացած մալայզիական օդանավը «ինքնասպան չվերթ» է կատարել

Անհետացած մալայզիական օդանավը «ինքնասպան չվերթ» է կատարել
16.09.2014 | 13:27

Daily Mail-ը ներկայացրել է Մալայզիական ավիաուղիների՝ մարտին անհետացած MH370 առեղծվածային չվերթի հետ կապված ևս մեկ վարկած, որի հեղինակը ավիացիոն փորձագետ Էվան ՈՒիլսոնն է:
Ըստ այդմ՝ չվերթի օդաչուներից Զահարի Ահմադ Շահն ընկնող օդանավի մեջ դիտավորյալ անջատել է թթվածնի մատակարարման համակարգը: Օդանավն ընկել է ջուրը, իսկ օդաչուն, փակվելով իր խցում, անջատել է թթվածնի դիմակների համակարգը, որոնք կարող էին 20 րոպե կյանք պարգևել ուղևորներին: Էվան ՈՒիլսոնը պնդում է, որ Շահը հոգեկան հիվանդ է եղել, սակայն նրան հաջողվել է առանց բեկորների խորտակել օդանավը: Նա պնդում է նաև, որ դա առաջին դեպքը չէ ավիացիայի պատմության մեջ: Նախկինում առնվազն՝ հինգ «ինքնասպանություն» է եղել՝ 661 մարդու մահվան պատճառ դառնալով: Օդանավն անհետացել էր մարտին՝ 227 ուղևորով ու անձնակազմի 12 անդամով:

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ