Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Խուզարկություն Ղրիմի թաթարների մեջլիսում

Խուզարկություն Ղրիմի թաթարների մեջլիսում
17.09.2014 | 12:10

ՌԴ անվտանգության ուժերը խուզարկել են Ղրիմի թաթարների մեջլիսը և անդամներից մեկի տունը։ 10 ոստիկան ու զինվորական համազգեստով 6 զինված ու դիմակավորված անձինք Սիմֆերոպոլում շրջապատել են մեջլիսի շենքն ու թույլ չեն տվել մարդկանց ելումուտը։ Իրավապահներին հետաքրքրել է Ղրիմի թաթարների «Ադվեթ» պարբերականի գրասենյակը։ Ոստիկանությունն առգրավել է մեջլիսի անդամ Իսքանդեր Բարիևի համակարգիչը։ Սեպտեմբերի 15-ին երեք զինված անձինք մեջլիսի շենքի տանիքից հանել էին ուկրաինական դրոշը։

Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ