Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՆԱՏՕ. այսօր և վաղը

ՆԱՏՕ. այսօր և վաղը
17.09.2014 | 15:09

Այսօր հրավիրված «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ազդեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի վրա» թեմայով սեմինարի ժամանակ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը անդրադարձավ ՆԱՏՕ-ի՝ վերջերս կայացած գագաթնաժողովին: Նա նշեց, որ 1997 -ից ի վեր սա առաջին մեծ գագաթնաժողովն էր, որին մասնակցում էր 67 երկիր: Ըստ դեսպանի՝ ՌԴ անեքսիան ստեղծել է անկայուն վիճակ, իսկ ՆԱՏՕ-ն, լինելով հիմնական խաղացող, կարողացավ պատասխանել այդ սպառնալիքներին: Նա ասաց, որ Հայաստանի և Հարավային Կովկասի համար հիմնական արդյունքն այն էր, որ մշակեցին գործողությունների պլաններ, քանի որ ՌԴ-ն դիտարկում է ՆԱՏՕ-ն որպես սպառնալիք: Դեսպանն ասաց, որ շատ մեծ ծախսեր են արվել պաշտպանության և անվտանգության ոլորտներում:

Քեթի Լիչը նշեց, որ աշխատում են նաև Վրաստանում, Հորդանանում, Ավստրալիայում, իրենց նպատակն է համատեղ աշխատել: Ինչ վերաբերում է ՈՒկրաինայի հետ հարաբերություններին, ապա նրանք կենտրոնանալու են ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների վրա:
Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար ՈՒիլյամ Լահյուն նշեց, որ ՆԱՏՕ-ն չի զբաղվելու ուժային գործողություններով: Նա նշեց, որ պետք է լինեն արագ աջակցության ուժեր, որոնք, ըստ նրա, պետք է գործեն 48 ժամվա ընթացքում: Պարոն Լահյուն ասաց, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է համագործակցությունը Հայաստանի հետ և խորացնելու է այն: Հայաստանը, ըստ նրա, շարունակելու է մասնակցել ամբողջականացման ծրագրին, որի նպատակն է նվազեցնել կոռուպցիան:
ՆԱՏՕ-ն, ըստ պարոն Լահյուի, Վրաստանը դիտում է որպես Հարավային Կովկասում իր ամենամոտ գործընկեր:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 623

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ