Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քառյակի միֆն ու իրականությունը

Քառյակի միֆն ու իրականությունը
17.09.2014 | 15:18

Եվ այսպես ՝ ոչիշխանականների հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին: Այս մասին այսօր հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Հանրահավաքին կմասնակցեն քառյակից երեքը՝ բացառությամբ ՀՅԴ-ի: Վերջինիս նման որոշումը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քառյակի մյուս ուժերի հետ ունեցած անհամաձայնությամբ: Զոհրաբյանը, սակայն լրագրողներին հորդորել է «ինտրիգ չփնտրել», քանի որ, նրա խոսքերով՝ «բազմաթիվ հարցերում քառյակը միասնական է»: Գուցե: Բայց իմանալով դարավոր կուսակցության գործելաոճը, կարելի է ենթադրել, որ դաշնակցությունը պատրաստվում է քառյակից հեռանալու: Ասենք, մեծ հաշվով ՀՅԴ-ն իրեն քառյակի անդամ չէր էլ զգում և բազմիցս հայտարարել է, որ քառյակը այնքանով է քառյակ, երբ համաձայնություն կա չորս ուժերի միջև: Այս պահին, ՀՅԴ տրամաբանությամբ՝ սահմանադրական բարեփոխումների հարցում քառյակը քառյակ չէ ՝ չնայած Զոհրաբյանի հակառակ հավաստիացումներին: ՈՒրեմն՝ կարևոր չէ, թե գործընկերդ ինչ է մտածում, կարևորն այն է, թե դու ինչ ես մտածում քո մասին: Սա դաշնակցության տրամաբանությունն է, ու այս տրամաբանությամբ ինքն այս պահին, այսօր, հոկտեմբերի 10-ին կամ ոչիշխանականների մարզային հանդիպումների օրերին քառյակի մեջ չէ: Սա հասարակության համար այնքան էլ փոքր պատճառ չէ ոչիշխանականների՝ միաբանության միֆից ազատվելու համար: Ի վերջո, միֆերն ի՞նչ գործ ունեն քաղաքականության մեջ:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ