Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սփյուռքը հոգնել է

Սփյուռքը հոգնել է
17.09.2014 | 16:04

Հայաստանում սփյուռքը հիշում են միայն Telethon դրամահավաքության ժամանակ, երբ ավարտվում է մարաթոնը, սփյուռքն արդեն գոյություն չունի մինչև հաջորդ տարվա Telethon: Այս մասին այսօր հայտարարել է սփյուռքահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը: Հարցն այն է, որ սփյուռքահայ գրողները բոյկոտում են Հայաստան-Սփյուռք համաժողովը: Նա ասել է, թե համաժողովի օրակարգը երբեք չի համաձայնեցվում սփյուռքի ներկայացուցիչների հետ, իսկ եթե նույնիսկ համաձայնեցվում է, ապա միայն այն կառույցների, կազմակերպությունների հետ, որոնք կապ ունեն իշխանության հետ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ սկայպով ասուլիսին են միացել նաև սփյուռքի այլ գործիչներ և նշել, որ նման համաժողովները սովորաբար արդյունավետ չեն, քանի որ սփյուռքի և Հայաստանի համար շատ կարևոր հարցեր դուրս են մնում օրակարգից:
Սփյուռքահայերի զայրույթը կարծես պատճառաբանված է՝ նկատի ունենալով սփյուռքի նկատմամբ հայրենիքի վերաբերմունքն ընդհանրապես: Մի առիթով քաղաքական գործիչներից մեկին հարցրի, թե ինչ կարող էր անել սփյուռքը Հայաստանի համար, որ չի արել; Ասաց. «Իսկ ի՞նչ է արել Հայաստանը սփյուռքի համար»: Եթե իրատես լինենք, Հայաստանը սփյուռքի նկատմամբ միշտ ուզվորի դերում է եղել՝ հասկացնելով, թե ինքն աղքատ ու խեղճ է և իր զավակների աջակցության կարիքն ունի: Հայաստանը շատ ավելին վերցրել է, քան տվել: Հայտնի է, որ տարիների հետ սփյուռաքահայերի աջակցությունը նվազել է: Նրանք կորցրել են վստահությունը Հայաստանի նկատմամբ: Հայաստանն ասվածը, ի դեպ, վերացական հասկացություն չէ: Հայաստանը երկրի իշխանություններն են, տարբեր չինովնիկներ, կառավարման համակարգի մանր ու միջին օղակներ:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 548

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ