Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Չլինել Կրեմլի հետևորդը

Չլինել Կրեմլի հետևորդը
17.09.2014 | 16:09

Ի՞նչ տպավորություններ է ստացել ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը ՈՒելսում ՆԱՏՕ-ի՝ վերջերս կայացած գագաթնաժողովից:

Այսօր «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ազդեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի վրա» թեմայով հրավիրված սեմինարի ժամանակ Դավիթ Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ ՆԱՏՕ-ն վերադառնում է բալթյան երկրներ: Նա ասաց, որ ՆԱՏՕ-ում կան երկու տիպի երկրներ՝ անվտանգություն ապահովողներ և անվտանգություն սպառողներ:
Նա անդրադարձավ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներին և դրանց հնարավոր հետևանքներին: Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ այդ պատժամիջոցները հարվածում են ՌԴ-ի տնտեսությանը, սակայն չեն կարող փոխել Կրեմլի քաղաքականությունը: Նա կարծում է, որ ՌԴ-ի իրականացրած քաղաքականությունը չպետք է լուծել ռազմական ճանապարհով, այլ քաղաքական, տեղեկատվական, բարոյական միջոցներով:
Նա կարևոր և անհրաժեշտ է համարում Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: ՆԱՏՕ-ն նա չի համարում այն ձևաչափը, որտեղ պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը փնտրվեր, և պետք չէր այնտեղ կենաց-մահու կռիվ տալ:
Դավիթ Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ առաջիկայում լինելու են փոփոխություններ, խստացվելու են պատժամիջոցները, ավելանալու է անվտանգություն ապահովող երկրների թիվը: Այս իրավիճակում, ըստ նրա, ՀՀ-ն պետք է զարգացնի և ընդլայնի իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, որքան էլ այն դուր չգա Կրեմլին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ