ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Դեռ չեն քննարկել

Դեռ չեն քննարկել
18.09.2014 | 17:14

Առաջիկայում սպասվելիք ԱԺ ոչիշխանական ուժերի հանրահավաքը դարձել է ԶԼՄ-ների ու սոցիալական ցանցերի քննարկվող թոփ-թեման: Կանխատեսումներից մինչև հեգնանք՝ ինչ ասես այս օրերին կարելի է կարդալ քառյակը ներկայացնող ուժերի ու նրանց քայլերի, մարտավարության մասին: Թե ինչու քառյակը դարձավ եռյակ, անառակ որդու պես իրեն պահած ՀՅԴ-ն կվերադառնա՞ իր նախկին գործընկերների մոտ, եթե իշխանությունը չբավարարի նրա՝ սահմանադրական փոփոխություններում առաջ քաշած հավակնությունները:

Ովքե՞ր են հանդես գալու հոկտեմբերի 10-ին հայտարարված հանրահավաքում որպես կազմակերպիչներ, ովքե՞ր են ելույթներ ունենալու:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, որը մասնակցում էր խորհրդակցությանը, մեր հարցին միայն արձագանքեց. «Այդ հարցը դեռ չենք քննարկել»:

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ