Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Փողով գնված օրհնանքը

Փողով գնված օրհնանքը
19.09.2014 | 10:47

Արցախյան այն մութ ու ցուրտ տարիներին, երբ մի կերպ գոյատևում էինք, երբ ամեն կոպեկը բախտորոշ էր շատերիս համար, մի ավտոբուս նստած քաղաքի կենտրոն էի գնում: Սուրբ Սարգիս եկեղեցուն հարող կանգառում մի պառավ ու սմքած կին, հնամաշ խալաթ հագած, իջավ առջևի դռնից և ուղեվարձը վճարելու փոխարեն ասաց. «Բալա ջան, Աստված քեզ օրհնի, մոտս զատ չկա»: Վարորդի կողքին նստած փող հավաքող տղամարդն ասաց. «Տո՛, փողը տուր, օրհնանքով տուն կպահվի՞»: Ավտոբուսում նստած մի քանի հոգի ծիծաղեցին այդ լկտի կատակից: Այո՛, հենց լկտի, որովհետև պառավ տատիկը ամոթահար ու գլուխը քարշ գնաց: Ես, որ վերջին նստարաններից մեկին էի նստած, նույնպես լսեցի այդ խոսքերը, ու հոգիս ցավ զգաց այդ խեղճ պառավի ու մեր ազգի նաև հոգևոր թշվառ վիճակի համար. հոգիս ալեկոծվել էր։ Վեր կենալով տեղից, գնացի առաջ ու «տոմսավաճառ» տղամարդուն հարյուր դրամ մեկնեցի. «Վերցրու, հիսունը ինձ համար, իսկ հիսունն էլ այն պառավ տատիկի (այն ժամանակ ավտոբուսի ուղեվարձը 50 դրամ էր). ես վերցնում եմ նրա տված օրհնանքը, որ դու մերժեցիր, անարգելով»: Նա մի պահ անակնկալի եկավ իր լսածից, բայց քանի որ հանդուգն էր Աստծո հանդեպ, նորից լեզվին տվեց, ասելով. «Այ ախպեր ջան, թող փող ըլնի, քո ասած օրհնությունն էլ կըլնի հետը»: Նորից քիչ առաջ հռհռացողները շարունակեցին իրենց հոգու լուտանքը` այս անգամ իմ ասածի վրա հռհռալով:
Բայց արածիս համար հոգիս խաղաղված ու մի տեսակ ուրախությամբ լցված իջա կանգառում: ՈՒ առանց կասկածի հավատում եմ, որ մինչև հիմա իմ վայելած օրհնությունների մի մասը այդ հիսուն դրամով գնած այն աղքատ տատիկի տված օրհնանքից է գալիս, քանզի նա Աստծո անունով օրհնեց, իսկ ինչ Աստծով է, հավիտյան է, ինչպես Տեր Հիսուսն ասաց. «Ով արդարին ընդունում է իբրև արդարի, արդարի վարձ կստանա: Եվ ով այս փոքրիկներից մեկին միայն մի բաժակ սառը ջուր կտա խմելու իբրև աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի» (Մատթեոս 10.41): Նաև սրբերից մեկն ասել է. «Աղքատին փող տվողը Աստծուն պարտք է տալիս», և ահա այսքան տարիների ընթացքում Աստված Իր օրհնանքներով հատուցում է Իր պարտքը:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1970

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ