Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քաղաքացիական նախաձեռնությունները՝ որպես հասարակության շարժիչ ուժ

Քաղաքացիական նախաձեռնությունները՝ որպես հասարակության շարժիչ ուժ
19.09.2014 | 14:44

Սեպտեմբերի 19-ը Քաղաքացիական հասարակության օրն է։ Օրվա առիթով տեղի ունեցած ասուլիսում «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասել է, թե իշխանությունները միշտ դեմ են լինելու քաղաքացիական հասարակություններին, սակայն վերջիններս պետք է զարգանան ի հեճուկս իշխանությունների: Ալավերդյանը նշել է, թե Հայաստանում ձևավորված քաղաքացիական հասարակությունը չի օգտագործում իր հնարավորությունների 10 տոկոսն անգամ, մինչդեռ աշխարհի մի շարք երկրներում քաղաքացիական հասարակությունները շատ ավելին են անում: Ալավերդյանը նաև ասել է,թե Հայաստանում քաղաքացիական հասարակությունը սկսել է ձևավորվել ղարաբաղյան շարժման ընթացքում: Նկատենք, որ մինչև ղարաբաղյան շարժումը, Հայաստանում երևացին քաղաքացիական հասարակության առաջին ծիլերը՝ կապված «Նաիրիտի» գործունեությանը նվիրված բողոքի հավաքների հետ:
Այսօր Հայաստանում գործում են բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնություններ, որ ստեղծվել են այս կամ այն խնդրի դեմ պայքարելու համար, այնուհետև փորձել են իրենց գործունեության սահմաններն ընդլայնել՝ պայքարի թիրախ դարձնելով միանգամից մի քանի հարց: Որպես կանոն, քաղաքացիական հասարակությունները մերժում են քաղաքական բաղադրիչի առկայությունն իրենց պայքարում, թեև Հայաստանում կարելի է թվարկել դեպքեր, երբ քաղաքացիական պայքարի կողքին կանգնել են քաղաքական ուժեր: Եվ ըստ վերջին մեկ-երկու տարվա պատկերի՝ քաղաքացիական նախաձեռնություններն ավելի ակտիվ են եղել հասարակությանը երկրի «զարկերակի» վրա պահելու առումով, քան քաղաքական կուսակցությունները:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 352

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ