Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Քառասուն ցմահ դատապարտյալները կարող են հաղթելու հնարավորություն ունենալ

Քառասուն ցմահ դատապարտյալները կարող են հաղթելու հնարավորություն ունենալ
22.09.2014 | 16:34

Հայաստանում շուրջ 40 ցմահ դատապարտյալներ հացադուլ են հայտարարել: Նրանք արդարադատության նախարարությանն առաջարկում են ՀՀ քրեական օրենսգրքի՝ 2011-ի մայիսի 25-ի փոփոխություններով հնարավորություն սահմանել պատժաչափերի վերանայման համար: Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա հունիսի 30-ին 29 ցմահ դատապարտյալներ նման պահանջով հացադուլ էին հայտարարել: Արդարադատության նախարարությունից խոստացել էին հարցն ուսումնասիրել և համապատասխան քայլեր ձեռնարկել: Անցել է մոտ երեք ամիս, նախարարությունը դեռևս չի անդրադարձել խնդրին: Նախարարության այն ժամանակվա տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ ցմահ դատապարտյալների խնդիրները «ուսումնասիրման և քարտեզագրման փուլում են, սեղմ ժամկետներում խնդիրները կամփոփվեն և հետագա անելիքները կներկայացվեն հանրությանը»:
Համաձայն «ցմահների» կողմից առաջարկվող փոփոխությունների՝ նրանք դատավճռի փոփոխության հնարավորություն կստանան: Նշենք միայն, որ ըստ 2012-ի տվյալների՝ 104 ցմահներից 41-ը դատապարտվել է մեկ անձի սպանության համար: Նրանցից 26-ը ազատազրկված է առաջին դատվածությամբ, իսկ երկուսը բանտում են արդեն 15 տարի: Ցմահ դատապարտյալներից շատերը պնդում են, որ անմեղ են: Այսօր համացանցում հնարավոր է գտնել նրանց մասին հրապարակումներ, տեսանյութեր, որոնցում «ցմահները» պատմում են իրենց ազատազրկման պատմությունը և սեփական անմեղությունն ապացուցող փաստեր ներկայացնում: Ժողովրդական ասացվածք կա. «Մինչև երեխան չլացի, մայրը կաթ չի տա»: Ցմահ ազատազրկվածներն այս անգամ պետք է ավելի համառ լինեն հաջողության հասնելու համար: Նրանցից շատերը ավելի մեղավոր չեն, քան ազատության մեջ գտնվող որոշ նախկին և ներկա պաշտոնյաներ կամ նրանց հարազատներ:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1521

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ