Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ադրբեջանում կրկին ոգևորվել են, իսկ մենք ի՞նչ ենք անում

Ադրբեջանում կրկին ոգևորվել են, իսկ մենք ի՞նչ ենք անում
24.09.2014 | 16:11

«Լեռնային Ղարաբաղ: Պատմություն՝ ընթերցված աղբյուրներից»: Ադրբեջանցի Ռամիզ Մեխթիևի սույն գիրքը հրատարակվել է Մոսկվայում ՝ ռուսերեն, իսկ քննարկումը տեղի է ունեցել Ադրբեջանում, որի ժամանակ աշխարհի բոլոր մեղքերը թափել են հայերի վրա: Ըստ apa.az-ի՝ Ադրբեջանի փախստականների կոմիտեի նախագահ Ալի Հասանովն ասել է, թե գրքում հայերի պատմության «հիմնարար ուսումնասիրություն» է կատարվել և կան հղումներ՝ պատմությունից, «որոնք գրվել են հայերի և ռուսների կողմից»: Մեխթիևն իր գրքում խոսել է նաև «հայերի՝ որպես ազգություն ձևավորվելու մասին»:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այթեն Մուստաֆաևան էլ հոխորտացել է, թե «եթե Հայաստանի հովանավորները մի կողմ քաշվեն», Ադրբեջանը կարճ ժամանակում կլուծի ԼՂ հարցը: Մեկ այլ պատգամավոր՝ Բախտիար Ալիևն էլ ասել է, թե երբ երկրաշարժի ժամանակ Ադրբեջանը Հայաստանին իր օգնությունն է առաջարկել, «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել, ադրբեջանցիներին ողջ-ողջ եփել են խողովակի մեջ»: Մի խոսքով՝ մինչ Հայաստանում մենք զբաղված ենք ներքին քաղաքական գզվռտոցների մեջ «պարարտ ձուկ» բռնելով, ադրբեջանցիները հերթական հակահայկական գիրքն են հրատարակում: Եթե կուսակցություններն իրար դեմ կայքեր պահելու փոխարեն մի-երկու պատմա-գիտական ուսումնասիրության հովանավոր դառնային, գուցե նրանց գոյությունն ավելի արդարացված լիներ:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ