Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հովիկ Աբրահամյանի սպառնալիքն ու ոչիշխանականների հանդուրժողականությունը

Հովիկ Աբրահամյանի սպառնալիքն ու ոչիշխանականների հանդուրժողականությունը
02.10.2014 | 15:04

«Միտինգ անելով, դժգոհներ հավաքելով երկրի հարց չի լուծվում: Խոսքս նաև ուղղում եմ քառյակին` ի՞նչ եք դուք ուզում: Որ էս երկիրը իշխանափոխությո՞ւն լինի, հեղափոխությո՞ւն լինի… Չի՛ լինելու դա: Երկրորդ Մարտի 1 ե՞ք ուզում էս երկրում ունենալ… Ձեր ցանկությունն ի՞նչ է»,- երեկ ասել է Հովիկ Աբրահամյանը ոչիշխանական պատգամավորներին: Վարչապետը նաև ասել է. «ՈՒզում եմ բոլոր պատգամավորներին հրավիրել չափի մեջ, կոռեկտության մեջ, իրենց պահվածքով նաև հարգել գործադիր մարմնին: Եթե չէ` մենք բազմաթիվ ձևաչափերում կարող ենք լուրջ օպոնենտ հանդիսանալ նման մարդկանց նաև անձնական կյանքում»:

Նկատենք, որ ՀՀ Սահմանադրության մեջ հստակ հայերենով ամրագրված են մարդու իրավունքները խոսքի ազատության վերաբերյալ: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ազատ արտահայտելու իր դիրքորոշումը քաղաքական, թե քաղաքացիական հարցերում: Արդեն մի քանի օր է՝ առևտրականները Երևանում և Գյումրիում բողոքի ցույցեր են կազմակերպում սահմանադրությամբ իրենց երաշխավորված իրավունքների շրջանակում: Նրանք բողոքում են «Շրջանառության հարկի մասին» օրենքի նորացված տարբերակի դեմ: Նրանց սատարում են ոչիշխանական խորհրդարանական ուժերը: Եվ հիշենք 2011-ի հունիսը, երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր. «Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախչե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ ու հեղափոխություն լինի՞»:
Երեք տարի հետո Հովիկ Աբրահամյանը գրեթե նույն բանն է ասում, բայց սպառնալից հնչերանգով: Նոր վարչապետը հիշեցնում է Մարտի 1-ը և հարցնում՝ նոր Մարտի 1 ե՞ք ուզում: Այս օրերի ոչիշխանական որոշ ուժեր այն ժամանակ խստորեն քննադատում էին Տիգրան Սարգսյանին: Այսօր դեռևս նույն ուժի քննադատություն չի հնչել Հովիկ Աբրահամյանի հասցեին: Իսկ գուցե ոչիշխանականնե՞րն են վարչապետին այդ «քարտ բլանշը» տվել՝ Հովիկ Աբրահամյանի անձի նկատմամբ իրենց դրսևորած հանդուրժողականությամբ:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 793

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ