Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստան վերադարձավ Հակոբ Ինջիղուլյանը

Հայաստան վերադարձավ Հակոբ Ինջիղուլյանը
03.10.2014 | 00:13

Այսօր Մոսկվայից տարանցիկ չվերթով երրորդ երկրից Հայաստան վերադարձավ մեկ տարուց ավելի ադրբեջանական գերության մեջ անցկացրած 23-ամյա զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը: Նրա ծնողները մեկ տարի որդու հետ շփվել էին միայն Կարմիր Խաչի փոխանցած կարճ նամակներով: Հակոբը բարձր տրամադրություն ուներ, ինքնազգացողությունը գնահատեց լավ, վերջին մեկ ամիսը նա անցկացրել է Ռումինիայում։ «Շատ լավ է, ինձ համար հրաշալի է, որ ես գտնվում եմ Հայաստանում, պետք է անցնեմ բուժզննում։ Ես ուզում եմ շնորհակալական խոսքեր ասել միջազգային կազմակերպությանը և պետություններին, որոնք ինձ ազատեցին գերությունից», - ասաց Ինջիղուլյանը։
Նա ինքնակամ է որոշել հայրենիք վերադառնալ։ Հայաստանի իշխանություններից ստացել է հավաստիացումներ, որ իրեն չի սպառնալու որևէ, այդ թվում քրեական հետապնդում: Ավելին՝ նա մտադիր է շարունակել կիսատ ծառայությունը. «9 ամսվա ծառայություն էր մնացել՝ ցանկանում եմ գնամ շարունակեմ», - ասաց Հակոբ Ինջիղուլյանը։
Նա հաստատեց, որ գերվելու օրը՝ անցած տարվա օգոստոսի լույս 8-ի գիշերը ջրի է գնացել, մոլորվել և չկողմնորոշվելով տեղանքում՝ պատահաբար հատել սահմանը: Սա նաև Հայաստանի պաշտպանության նախարարության վարկածն է: Մինչդեռ Բաքվում, տեսախցիկների առջև Հակոբը ադրբեջանական զինվորական համազգեստով, կապտած աչքով, պատմում էր, թե սահմանը հատելուց ժամեր առաջ դիրքերում հրամանատարն իրեն ծեծել է, դժգոհում էր հայկական բանակում տիրող ծանր վիճակից: Գերությունից ազատված Ինջիղուլյանն այսօր հայտարարեց, որ Ադրբեջանում ծեծի և խոշտանգումների է ենթարկվել, մահվան սպառնալիքների տակ ստիպված է եղել ասել, ինչ պահանջել են։ «Ծեծ, ծեծ և ծաղրանք, հայհոյանք։ Ասում էին՝ մեր ասածով չշարժվես, մեր ասածով չանես, էն չոբանի օրը կընկնես՝ գնդակահարություն էր սպասվում։ Հարցազրույցից առաջ կանչում և ասում էին, անգամ Կարմիր Խաչից առաջ էլ կանչում էին և ասում էին՝ Կարմիր Խաչը որ գա՝ ինչ պետք է ասես, նամակներն էին ընթերցում՝ իմ ընտանիքին, գրելուց էլ բովանդակությունն ասում էին, ես էլ իմանում էի՝ ինչ պետք է անեմ։ Դա էլ իմ կյանքի համար եմ արել, որ հիմա ես էստեղ եմ», - ասաց գերությունից վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը։ Երրորդ երկիր տեղափոխվելը դարձյալ պարտադրանքի ներքո է եղել, Ադրբեջանում Հակոբին սպառնացել են սպանել, եթե փորձի Հայաստան վերադառնալ։ «Խնդրել եմ Կարմիր Խաչին և փախստականների գերագույն հանձնաժողովի Ալեքսանդր Նովիկովին, որ արագացնի իմ գործընթացը դեպի երրորդ երկիր: Ադրբեջանական ղեկավարությունը ասել է՝ պետք է գնաս երրորդ երկիր, եթե փորձես փախչել գերությունից կամ ցանկանաս այնպես անել, որ գաս Հայաստան, քեզ գնդակահարություն է սպասվում», - պատմեց Ինջիղուլյանը։
Ճնշումների միջոցով նաև փորձել են տեղեկություններ ստանալ՝ քաղաքական հարցեր են տվել, պահանջել պատմել մարտական դիքերի մասին. - «Բայց դա եթերում ասելու բան չի»։

Դիտվել է՝ 2391

Մեկնաբանություններ