Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ասում են...

Ասում են...
03.10.2014 | 00:51

...թե կառավարության պատասխանը քառյակ/եռյակի 12 կետերին անհարմար վիճակի մեջ է դրել այս միավորմանը: Առավել «նեղն» է ընկել ԲՀԿ-ն, քանի որ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» պահանջում են, որ վերջինս էլ միանա իրենց ամբողջական իշխանափոխության պահանջին, սակայն խիստ հասկանալի պատճառներով ԲՀԿ-ն դա չի կարող անել: Ավելին, չնայած գործընկերների հորդորին, թե հրաժարականներ պահանջելու ժամն է, Ազգային անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանը ոչ մի պայմանով չի կարող խնամու և երկրի ղեկավարի դեմ դուրս գալ: Այդուհանդերձ, ասում են, նա տեղի է տալիս գործընկերներին այնքան, որ իր կուսակիցներին ազատ է թողնում գործող իշխանություններին որոշակիորեն «կսմթելու» հարցում՝ «երկյակի» և հասարակության աչքին թոզ փչելու համար:

Դիտվել է՝ 1554

Մեկնաբանություններ