Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Հավա՞տ, թե՞ կախարդություն

Հավա՞տ, թե՞ կախարդություն
03.10.2014 | 12:22

Այսօր իսկապես պետք է զգուշանալ քրիստոնեական զանազան խմբավորումներից, որոնք Ավետարանի խոսքն այնքան են ծռմռել, որ շրջապատը քրիստոնեությանը նայում է որպես մի չար զբաղմունքի: Չեմ ուզում, որ ասածս հնչի որպես ձայն բարբառո հանապատի, հետևաբար փորձեմ խոսել փաստերով։
Վերջերս ինձ մի նամակ փոխանցեցին: Փորձեմ պարզապես այդ նամակի բուն միտքը նույնությամբ (հնարավորության սահմանում) փոխանցել ընթերցողին: Ասում եմ՝ հնարավորության սահմանում, որովհետև գրողը գյուղաքաղաքի մարդ է, ու հուզախառն գրվածքից զգացվում է, թե ինչպիսի մեծ անհանգստություն և ցավ է կրել հավատի հարցում:
Նա գրում է. «Հարգելի սրտակից, ով էլ որ լինես, կարդա և իմացիր, որ Մարտունի քաղաքում կա մի «եկեղեցի», որի անդամները կանչում են Հիսուսի անունը, բայց զբաղված են սատանայությամբ և ուզում են շրջապատին հնազանդեցնել իրենց, թե Աստծուն: Արգելում են Սուրբ Հոգով աղոթել, արգելում են աղջիկներին ամուսնանալ, կենակցում են քույրիկներից ում հետ ցանկանան: Օրինակ, Առաքելովա Բելային բռնաբարեցին, նա էլ փախավ «եկեղեցուց» (եկեղեցի բառը ես չակերտների մեջ եմ վերցնում, որովհետև այդ խմբավորումները եկեղեցի կոչվելու արժանի չեն): Կապում են մարդկանց դիվային ձևով. նախօրոք նրանց ծննդյան թվականները գրանցելով իրենց մոտ, գլուխներն են լիզում: Օրինակ, Ազիզյան Արայիկը Կոլյայի գլուխը լիզեց: Գլուխները լիզելով գողանում են երկնային արքայությունից և զբաղվում են օտար վարդապետություններով ու նախքան բուն աղոթքն անելը՝ ուրիշ վայրում աղոթք են բերում Հիսուսի անունից, թե խլիր ու մեզ տուր նրանց թե՛ մարմնավոր, թե՛ հոգևոր կարողությունը, հետո գալիս են տվյալ անձի տուն կամ արհեստանոց և սկսում գովաբանել տվյալ անձին, ու նա էլ չիմանալով, աղոթքի վերջում ասում է ամենը (այստեղ խոսքը, հավանաբար, մի նոր կախարդության մասին է, որի միջոցով իրենց զոհի վրա իշխանություն են բանեցնում այդ խմբի հովիվները- հեղ.)։ Իմ գլխի վրա էլ ուզեցին ձեռքով շարժում անել:
Բաղդասարյան Վալերին, առաջին կարգի սատանիստը, մատնության աղոթք բերեց իմ և իմ ընտանիքի անդամների վրա. կնոջս, աղջկաս, տղայիս վրա, որ դարձի չգան և չճանաչեն Աստծուն: Իմ ջրով մկրտության ժամանակ Արշակյան Զավենը, «Մելիք» կոչվածը, գլուխը դնում էր իմ աջ ու ձախ ուսերին և աղոթքի ժամանակ ծնկներս էր շոյում: Իսկ երբ ես առարկեցի, չընդունեցին ինձ ու «եկեղեցուց» դուրս հանեցին: Իսկ այդ «Մելիք» կոչվածը կենակցում է քույրիկներից ում հետ ցանկանում է:
Բաղդասարյան Վալերին սովորեցնում է քույրերին, որ ինձ դանակ նվիրեն, ու հետո ձեռքով շարժում անեն գլխիս վրա (այստեղ դարձյալ խոսքը ինչ-որ կախարդության ձևի մասին է, քանի որ քիչ անց նա ավելացնում է), սրանք սնվում են քույր, եղբոր թափած արյունով, վամպիրի նման: Սրանք մարդիկ են ուղարկում տները, տվյալ անձի ծննդյան թիվն իմանալով, դիվային ձևով կապում են նրանց իրենց ծննդյան թվով, սատանայի հետ համագործակցելով: Գերեզմաններից բերած հող են շաղ տալիս այդ զոհերի տներում (հետո նամակագիրը ռուսերեն մի նախադասություն է գրում հետևյալ թարգմանությամբ), «նրանց նպատակը սպանությունն է, թալանը ու բռնությունը»: Սրանց գլխավոր օձը նստած է Երևանում, իսկ Համբարձումյան Մասիսը առանց Աստծուց վախենալու, Աստծո անվան տան մեջ հող ցանեց մեջքիս:
Ովքեր միամտորեն մասնակցում են հավաքույթներին, իրենց պիղծ մտքերը աղոթքով թելադրում են դիմացինին. իրականում դարձնում են «զոմբի» մահապարտ, որ իրենց կամքը թելադրեն ու ենթարկեն իրենց ցանկություններին: Ահա դրանց զոհերը.
1. Ք. Երևան. Թովմասյան Վարդան Սուրիկի, որ ցնորվելուց հետո իրեն բարձրահարկ շենքից գցեց ու մահացավ:
2. Գավառի շրջան, ք. Մարտունի, Խլոյան Դրաստամատի կինը՝ Խամնասխալին, նույնպես ցնորվել է:
3. Ք. Մարտունի, գյուղ Աստղաձոր, Վարդանյան Հուսիկի 16 տարեկան աղջիկը ինքնասպան եղավ:
Սրանք տնետուն ընկած, կործանում, ապականում և ավերում են, համարելով, որ իրենք Հայր, Որդու և Սուրբ Հոգու ընտրվածներ են.
1. Բաղդասարյան Վալերի Սարգսի
2. Արշակյան Զավեն, նույն ինքը՝ «Մելիք»
3. Համբարձումյան Մասիս։
Սրանք են, որ ժողովրդին խաբում են, ու սրանց հավաքույթները աստվածապաշտության համար չեն հավաքվում:
Արշակյան Զավենը 20000 դոլարանոց «Լեքսուս» է վարում ու ոչ մի տեղ չի աշխատում: Բաղդասարյան Վալերին բարձրաձայն գոռում է, թե ով որ խելոք չմնա, կաղոթեն, որ Սուրբ Հոգին չայցելի այդ անձին, իրեն ինձ չլսողը կգնա դժոխք:
Ձեզ ահազանգողը Համբարձում Բաղիշի Մկրտչյանն է՝ Մարտունի քաղաքից»:
Նմանատիպ հարցերով, ու համարյա նույն ձեռագրով գործող աղանդավորական խմբերի մասին լսել ու կարդացել էի։ Մի նամակ նույնիսկ Իսպանիայից էի ստացել։ Գրում էր տեղի հայերից մեկը ու պատմում, որ տեղի հայ աղանդավորական խմբերի ղեկավարները, բառի բուն իմաստով, գայլերի նման հոշոտում են գառներին, ու ամեն կերպ նրանց ունեցվածքին տիրանում: Այնպես որ այս ամենը լուրջ հետևության կարիք ունի բոլորիս համար, քանզի սատանան կարողացել է օգտվել ազատության ու անկախության հնարավորությունից ու բազում հոգիներ է որսում իր հետ դժոխք տանելու համար:
Հարկ է փաստել, որ զանգահարեցինք Մարտունու առաքելական եկեղեցու քահանային ու տեղեկացրինք նամակի բովանդակության մասին: Նա ուշադիր լսեց շարադրված փաստերը և հավելեց. «Դժբախտաբար, այդտեղ իրականության ընդամենը հինգ տոկոսն է գրված, քանզի առավել վատթար բաներ են կատարվում աղանդավորական խմբերում»։ Նաև նշեց, որ ճանաչում է այդ նամակը գրողին, քանի որ նա արդեն այցելում է իրենց եկեղեցու պատարագներին:
Որ այս ամենը պետք է կատարվի, որպես վերջին ժամանակների նշան, իսկապես գրված է նաև Ավետարանում։
«Եւ Սուրբ Հոգին յայտնապէս ասում է, թէ վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հաւատից և իրենց ուշադրութիւնը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրայ և դևերի վարդապետութիւնների վրայ՝ տարուած ստախօսների կեղծաւորութեամբ, որոնց խղճմտանքը խարանուած է, որոնք արգելում են ամուսնանալ…» (Ա Տիմոթեոս 4.2):
Հուսանք, որ աղանդավորական խմբերից շատերը կհասկանան, որ Հիսուսի անունը տալով իրենց ընդամենը մոլորեցնում են, միաժամանակ Հայ առաքելական եկեղեցու դեմ թունավոր հերյուրանքներ սրսկելով, որպեսզի նրանք չգան Մայր եկեղեցու գիրկը ու փրկվեն գառան մորթով հոշոտիչ գայլերից:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4591

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ