Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Այս Ազգային ժողովն աննախադեպ է իր մերժողական կեցվածքով. «Հարթակ»

Այս Ազգային ժողովն աննախադեպ է իր մերժողական կեցվածքով. «Հարթակ»
07.10.2014 | 10:39

«Մեր ոգուն համահունչ չէ» կործանարար սկզբունքը

Մի մեջբերում անեմ ԱԺ-ում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի ելույթից, որն ավելի արտահայտիչ կդարձնի իմ հետագա ասելիքը. «Ես՝ որպես պատգամավոր,կուզենայի ասել՝ եկե՛ք այսօր աջակցենք մեր խորհրդարանականին, ով ներկայացրել է նախագիծ: Եկե՛ք նորաձև չդարձնենք այն, որ պատգամավորների նախաձեռնությունները պետք է այստեղ մերժել, հետո սպասել կառավարությանը, թե կառավարությունը նմանատիպ մի բան կբերի …»:
Եթե ուշադիր ուսումնասիրենք ԱԺ պաշտոնական կայքը, ապա կտեսնենք, որ անթիվ-անհամար դեպքեր են եղել, երբ քվեարկության արդյունքներով պայմանավորված տարաբնույթ նախագծեր չեն մտել ԱԺ նիստերի օրակարգ, էլ չենք խոսում այն մասին, թե ինչքան ու ինչքան օրենքի նախագծեր, որոնք մի կերպ, նույնիսկ կարելի է ասել, «զոռով» ներգրավված են եղել օրակարգում, սակայն այդպես էլ օրենք չեն դարձել: Այսինքն՝ տարբեր պատճառներով օրենք չեն դարձել այնպիսի հույժ կարևոր նախագծեր, ինչպիսիք են «Սահմանապահ համայնքների մասին», «Սուպերմարկետների տեղակայման սահմանափակումների մասին» օրենքների նախագծերը, վարչական իրավախախտումներին վերաբերող առաջարկները և հազար ու մի նմանատիպ նախագծեր, լրացումներ և առաջարկներ: Ինչո՞ւ է այսպես ստացվում, ո՞րն է իրական պատճառը, ինչո՞ւ է ՀՀ կառավարությունն այդքան հեշտությամբ և առանց լուրջ հիմնավորումների բացասական եզրակացություններ տալիս հանրության համար այնքան կարևոր և հրատապ օրենքների նախագծերին, չէ՞ որ եթե դրանք ընդունված լինեին, ապա շատ ու շատ մարդկանց հոգսեր կթեթևանային, չէ՞ որ դրանք կարող էին լուրջ խթան հանդիսանալ մանր և միջին բիզնեսի զարգացմանը, կամ շեշտակի լավացնեին հասարակության անապահով հատվածի սոցիալական վիճակը: Հարցերը շատ են, իսկ պատասխանն ընդամենը մեկը` կառավարությունը ԱԺ-ի հետ համագործակցելու վրա, մեղմ ասած, թքած ունի. գործադիրն ինչ ուզում, այն էլ ԱԺ-ում անցկացնում է:


Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ

Մանրամասն կարդացեք «Հարթակի» այսօրվա համարում:

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ