«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Եթե Գալուստ Սահակյանը 18 զավակ ունենար. «Հարթակ»

Եթե Գալուստ Սահակյանը 18 զավակ ունենար. «Հարթակ»
07.10.2014 | 10:44

Հայաստանյան քաղաքական դաշտի հնաբնակներից մեկը՝ Գալուստ Սահակյանը,ով աչքի է ընկնում իր ամուր նյարդերով ու անվրդով պահվածքով, վաղուց պատկանում է հայաստանյան թաքնված օլիգարխների դասին.այդ փաստը գիտեն գործնականում բոլորը: Պաշտոնապես գրեթե ոչ մի գույք ու սեփականություն այդպես էլ չհայտարարագրած, բայց իրականում հազար ու մի եկամտի աղբյուր ու սեփականություն ունեցող այս գործիչը թեպետ երբեք էլ աչքի չի ընկել իր վառ անհատականությամբ, սակայն տարիների ընթացքում հաջողացրել է այնպիսի ունեցվածք կուտակել, որ կշարժեր անգամ ժողովրդին իրենց անսպատ միլիոններով հայտնի օլիգարխների նախանձը.ինչպե՞ս:
Մեր երկրում վաղուց ձևավորվել է մի «բարի» ավանդույթ. հայրերը, չբավարարվելով իրենց ունեցածով ու զբաղեցրած հասարակական դիրքով, հիմա էլ սեփական ժառանգներին են չինովնիկական շոկոլադապատ սանդուխքով առաջ մղում՝ գցելով էս խեղճ ժողովրդի ջանին: Այս առումով էտալոնային է հենց ինքը՝ Գալուստ Սահակյանը,որի մեկ որդին՝Արման Սահակյանը, արդեն մի քանի տարի է ինչ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետն է,իսկ մյուսը՝Տիգրան Սահակյանը, ՀՀ առողջապահության փոխնախարարը:
Բոլորիս է հայտնի՝ արդեն երկար տարիներ սահակյանական գերդաստանը սեփականաշնորհել է պետական կառավարման առանձին և միայն իրենց հասու այնպիսի ոլորտներ,որոնք, հիրավի, կարելի է դասել ամենայուղոտների շարքին: Հետաքրքիր է, եթե Գալուստ Սահակյանը, ասենք, տասնութ զավակ ունենար, ՀՀ Կառավարությունը միայն նրացո՞վ էր համալրված լինելու,թե՞,այնուամենայնիվ, մյուսներն էլ ինչ-ոչ շանս կունենային՝ այնտեղ ներգրավվելու և պետական կառավարման մեծ ու քաղցր թղվածքից իրենց փոքրիկ հասնաելիքը փախցնելու. հարց, որն այդպես էլ երբեք չի գտնի իր պատասխանը:
Ինչքան որ սարկազմ կա այս ամենում, նույնքան էլ՝ճշմարտություն: Այնպիսի տպավորություն է, որ կարծես՝ մարդկանց հիմարի տեղ են դրել ու ինչպես ցանկանում, այնպես էլ վարվում են հասարակներիս հետ: Բայց այստեղ ոչ թե անհատների խնդիր է դրված, այլ՝ համակարգի. ստեղծվել է մի արատավոր սիստեմ, ուր թելադրում է նա,ով ընտրություններին իր թալանածը ավելի լավ է ծառայեցնում վերևներին ու ժողովրդի հետ «լեզու գտնելով»՝ կարողանում է նրան ակամա համոզել՝ 5000 կամ 10000 դրամը ճիշտ այն թիվն է,որքան արժե նրա զավակների ու թոռների ապագան: Խաղի նման կանոնները վաղ թե ուշ հանգեցնելու են պետականակործան հետևանքների և որ պակաս աղետալի չէ՝ երկրում նորանոր «դինաստիաների» ծննդին:

Սամվել ԱԲՈՎՅԱՆ

Մանրամասն կարդացեք «Հարթակի» այսօրվա համարում:

Դիտվել է՝ 912

Մեկնաբանություններ