Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ամեն բան արմատից է ճանաչվում

Ամեն բան արմատից է ճանաչվում
07.10.2014 | 00:05

Ժամանակակից լրատվամիջոցները հաճախ են ահազանգում, թե ինչ է կատարվում այս կամ այն երկրի դպրոցներում ու մանկապարտեզներում։ Հետևելով լրատվությանը` հասկանում ես, որ տվյալ «ազատ երկրներում» ոչ թե բարոյական նորմերի պահպանությունն է ազատ, այլ դիվական ու հեթանոսական սովորություններին է ազատություն տրվել: Շատերս ենք լսել հին հեթանոսական տաճարներում տեղի ունեցած սեռական սանձարձակությունների մասին, երբ նույնիսկ հայ հեթանոսուհի մայրիկներն էին իրենց կույս ու դեռատի աղջնակներին տանում տաճարական առնականների, այսպես կոչված, սուրբ ցուլերի հետ զուգավորելու, որպեսզի իրենց սերունդը «սրբանա» չաստվածների միջամտությամբ: Դա արվում էր ոչ պարտադրաբար, այլ հոժարակամ: Բայց այժմ եվրոպական մի շարք երկրներ կան, որ ազատ կոչվող մեր օրերում նույնը պարտադրում են մասսայաբար` նույնիսկ ծնողներին տուգանելու և բանտարկելու սպառնալիքով: Ահա դիտում եմ մի ռեպորտաժ Գերմանիայի Խամ քաղաքից և քաղում այս հոդվածի նյութը: Չորրորդ դասարանի աշակերտուհի Մելիտային ուսուցիչները պարտադրել են դիտել ու մասնակցել «սեքսուալ լուսավորման» դասերին, այդպես են հիմա կոչվում մանկապղծության այդ դասընթացները: Նա, բարեպաշտ ընտանիքում դաստիարակություն ստացած լինելով, հրաժարվել է այդ դասերից: Նրան փորձել են բռնի դասարան տանել, բայց դիմադրել է: Այդ ժամանակ նրան մի ամբողջ ժամ նստեցրել են ուսուցչանոցում, իսկ հետո ծնողներին կանչել ու տուգանել են, բայց, քանի որ նրանք իրենց մեղավոր չեն ճանաչել, չեն մուծել տուգանքը: Այդ ժամանակ նրանց բանտային կալանքի տակ պահելու որոշում են կայացրել, այն էլ` կնոջ հղի լինելու պարագայում: Գաղտնիք չէ արդեն, որ Գերմանիայի դպրոցներում երեխաներին պարտադրում են այդ պոռնոլուսավորության (ավելի շուտ հոգիների պոռնոմթագնման) դասերը, ու երեխաները վախենում են բողոքելուց դրանց դեմ, ստիպված ծնողները բողոքի են դուրս եկել նման քաղաքական-պետական-պոռնկական սանձարձակությունների դեմ: Հավելենք, որ նման դասերի ընթացքում մի քանի երեխաներ ուշաթափվել են սանձարձակ սեքսուալ բնույթի նկարները տեսնելով, մի քանիսին նույնիսկ հիվանդանոց են տարել: Դրա ուղղակի հետևանքն է եղել այն, որ մի հայր կոչեցյալ, իր երկու տղաների ներկայությամբ, բռնաբարել է հնգամյա դստերը, ընդ որում` որդիներից մեկը իր յոթ տարեկան եղբորը ստիպողաբար պահել է, որ նա տեսնի իրենց հոր «քաջագործությունը»: Սա հեթանոսական ամենաթողությունից էլ վեր արարք է, որ ոչ մի գրականության մեջ չես գտնի: Այս նույն երկրում սերմանված «պոռնոազատության» դառը պտուղներից եղավ այն, որ երկու տարի առաջ մի կին փախել էր հոր տան նկուղային գերությունից, որտեղ տասը տարուց ավելի շղթայված էր եղել սեփական հոր կողմից, որովհետև նա իր աղջկան որպես պոռնիկ էր գործածում այդքան տարիներ:
Բառիս բուն իմաստով ապուշացած երկրներում նույնիսկ հասարակական արտաքնոցներն են ընդհանուր դարձրել, ինչ սեռի ուզում ես եղիր, զուգարաններն ընդհանուր են, մի տեսակ անասնա-նախիրային ապրելակերպ, որտեղ սեռը միայն զուգավորման ժամանակ է պետք, իսկ մնացած ժամանակ, արածիր, բանիր, ապա մորթվիր: Բայց մարդկանց համար ստեղծվածը մի քիչ «ցիվիլ» է նրանով, որ այն կանայք, ովքեր ուզում են պատին միզել, տղամարդկանց նման կանգնած, ապա թող սեռական տարբերության վերացման համար վճարեն մեկ եվրո ու ձեռք բերեն հատուկ գործիք, որ հարմարեցնեն կանացի օրգանին, որ կարողանան այդ տարբերությունը հաղթահարել: Երբ Եվրոպայից եկած սանիկս այս մասին պատմեց, կարծեցի, թե հերթական լպիրշ անեկդոտ է պատմում, բայց երբ լրջորեն ասաց, որ ինքն էլ է ստիպված եղել այդ ընդհանրական զուգարանից օգտվելու, «վայրենի» կովկասցու նման ամաչել է, իսկ երբ տեսել է կանգնած միզող կանանց, զարմանքից ուզել է դուրս փախչել այդ եվրագոմից, որտեղ մարդկանց անասուններից ավելի ցածր մակարդակի են հասցրել: Ի լրումն ողջ ասվածի` հիմա էլ սկանդինավյան երկրներն են քայլեր անում մանկապղծությունը քրեորեն պատժելի արարք չհամարելու օրենքը հաստատելու, իսկ ինցեստը` սեռական հարաբերությունները հոր ու աղջկա, մոր ու տղայի, եղբոր ու քրոջ միջև արդեն համարելու սովորական հաճույքներ: Ընդ որում, երեսուն տարատեսակ սեռական այլասերված հարաբերությունների օրինականացում է գնում եվրաշնությամբ մասնագիտացված այդ երկրներում: Այս ամենը ես անվանում եմ սատանայի բացարձակ իշխանության հաստատում Աստծո պատկերն ու նմանությունը կրող մարդու վրա:
ՀԱՐՑ- Ո՞վ է տվել նրան այդ իշխանությունը։
ՊԱՏԱՍԽԱՆ- Մեր ժամանակի քաղաքական պոռնիկները, ովքեր իրենց հոգիները մամոնայի ու այս աշխարհի փառքի համար ծախել են սատանային:
Ի դեպ, նմանատիպ, բայց ոչ այս աստիճանի սանձարձակ բաներ Գերմանիայում Երկրորդ համաշխարհայինից առաջ էլ կային, երբ Հիտլերն արիական ազգ էր ուզում բազմացնել ռայխի հեռահար ծրագրերի համար: Այդ նպատակով նա մաքրարյուն գերմանուհիներին պարտադրում էր զուգավորվել գերմանացի տղամարդկանց հետ, ինչպես անասնաբույծները կովերին են խաչասերում: Մի ժամանակ բարոյականություն քարոզող, աշխարհին Գյոթե ու Շտրաուս, Բախ ու Բեթհովեն տվող ազգը իրեն ամենահետին հեթանոսի նման էր պահում: Իսկ երբ նրանք կոմունիստական Սովետմիություն մտան պատերազմի ժամանակ, այդտեղի աղջիկներին անասունների նման վագոնները լցրած տանում էին Գերմանիա իրենց նպատակների համար, այդ էշելոններին ուղեկցող խորագետ պրոֆեսորներից մեկը դիտարկել էր զարմանալի մի փաստ. գերի տարվող աղջիկների գերակշռող մասը կույս էր և անարատ մնացած: Նա հասկացավ, որ այն երկրի հետ, որտեղ դեռ բարոյականության նման մակարդակ կա, դժվար կլինի իրենց իմացած մեթոդներով պայքարելը, քանզի նրանց հոգիները դեռևս մաքուր են Քրիստոսով ու Աստծո երկյուղով: Հարգարժան պրոֆեսորը զգուշացնող զեկուցագիր գրեց Հիտլերին, բայց այն ռայխում կարդալուց հետո համարեցին պրոֆեսորական բարբաջանք, ու մի կողմ դնելով, շարունակեցին իրենց բարբարոս ծրագրի իրականացումը մինչև Ստալինգրադ, ու ընդամենն այդքան. քանզի Աստված համարյա պարտված երկրին զարմանալիորեն հաղթություն շնորհեց։ Այս էլ ասենք, որ հիտլերյան վերմախտը արդեն էն գլխից էր վարակված սեռական անխտրականության վերաբերյալ գաղափարներով, քանզի քարոզում էր սանձարձակ հարաբերություններ, մանավանդ «արիացի կանանց» հետ, ու նույնիսկ խորհուրդ տալիս գերմանացիներին մի քանի կին ունենալ, որպեսզի ապահովեն արիական սերնդի շարունակությունը: Այնպես որ ամեն բան արմատից է ճանաչվում:
Իսկ որպես դրա շարունակություն, սկսվել է մի իսկական հալածանք այդ ամենի դեմ պայքարող ծնողների ու քրիստոնեական պատվիրաններով ապրող մարդկանց հանդեպ: Արդեն բազմաթիվ (ավելի ճիշտ տասնյակ հազարավոր) դեպքեր կան, երբ ծնողներից բռնի խլում են նրանց երեխաներին, այն էլ` ընդմիշտ: Դրանից հետո նման ծնողները ընդհանրապես իրավունք չունեն տեսնելու իրենց երեխաներին, ու այսպես ասած մի րոպեում իսպառ կորցնում են իրենց ծնած ու մեծացրած երեխաներին, այն էլ թեկուզ և մի չնչին բողոքի պատճառով, ինչպես, օրինակ, մաման համեղ ճաշ չի պատրաստում, կամ իր ուզածը չի տալիս, և դա արդեն բավարար պատճառ է նրան ծնողներից խլելու:
Եթե ընթերցողն անձամբ է ուզում համոզվել գրվածքի ճշմարտացիության վրա, թող մտնի http://xn--geoclub-dxa.info/?p=1291%C3%9B կայք և դիտի` ինչպես են երեխաներին խլում ծնողներից Ֆինլանդիայում: Օրինակ եմ բերում հենց Ֆինլանդիայից, որովհետև դեռ կոմունիստական հալածանքների տարիներին, երբ հնարավոր չէր այստեղ` Հայաստանում, Ավետարան ձեռք բերել, ֆինն եղբայրները մեզ նամակներ էին գրում սովորական ծրարներով, բայց նամակի փոխարեն բրնձի թղթի վրա շատ նուրբ տպագրված ավետարաններ էին ուղարկում, ու դրանով մենք մեր հոգևոր քաղցն էինք հագեցնում: Բայց ահա անցավ մի քանի տասնամյակ, և այդ երկիրը նույնպես սատանային ծախվեց, սկսեց քրիստոնյաների և բարոյական սկզբունքներով ապրել ցանկացողների հանդեպ ծաղր ու հալածանքներ: Եվ այդ ամենով մեկտեղ կատարվում է մեր Երկնքի թագուհի Մայր Աստվածածնի զգուշացնող հետևյալ պատգամը, որ տրվել է անցյալ տարի օգոստոսի 23-ին. «Կազմակերպված ձևով փորձ է արվում վերացնելու քրիստոնեությունը, և դա շատ ձևեր է ընդունում: Դուք կհասկանաք դա, երբ քրիստոնյաներին կարգելեն հրապարակայնորեն հռչակել իրենց հավատարմությունն Աստծուն, երբ Աստծուց չեկած յուրաքանչյուր այլ հավատի դավանություն կթույլատրի դա անել: Այդ մյուս հավատներին աջակցություն ցույց կտրվի, երբ նրանք որպես քաղաքացիներ հանուն իրենց իրավունքի արդարություն կխնդրեն: Դա էլ ավելի կտարածի այն մեղքերը, որոնք ատելի են Իմ Հոր աչքերում: Մարդկանց կստիպեն իրենց երկրներում ընդունել մեղքը, և վիրավորանք կհամարվի, եթե քրիստոնյաներն առարկեն այդ օրենքների դեմ: Քրիստոնյաները կդիտվեն որպես ոչ բարեգործ, ծայրահեղականներ և ուրիշ մարդկանց իրավունքներին անհաղորդներ։
Հետո նրանք ստիպված կլինեն ականատես լինել մի սարսափեցնող տեսարանի, երբ հակաքրիստոսն իր հայտարարությամբ կհռչակի թե ինքը նվիրված քրիստոնյա է: Նա աշխարհին ուղղված իր ելույթներում շատ հատվածներ կօգտագործի Աստվածաշնչից: Հոգնած քրիստոնյաները, ովքեր տառապում էին մինչ այդ, հանկարծ թեթևություն կզգան: Վերջապես, կմտածեն նրանք, ահա մի մարդ` Երկնքից ուղարկված ի պատասխան իրենց աղոթքների: Նրա բերանից դուրս կթափվեն շատ քաղցր և սփոփիչ խոսքեր, և նա կթվա մի գյուտ այն առումով, որ կթվա, թե փոխում է քրիստոնյաների հանդեպ կատարված սխալները: Նա զգուշություն կցուցաբերի, թե ինչպես է ընկալվում քրիստոնյաների կողմից, հատկապես հռոմեական կաթոլիկների, քանի որ նրանք կլինեն նրա հիմնական թիրախը:
Բոլորը կհիանան հակաքրիստոսով և նրա, այսպես կոչված, քրիստոնեական գործողություններով, շարժումներով և սուրբ գրվածքների հանդեպ նրա թվացյալ սիրով, որի համար շատերն անմիջապես կընդունեն նրան: Նա կմոտեցնի բոլոր ազգերին և կսկսի ծիսակատարություններ մտցնել մյուս կրոնների համար և հատկապես հեթանոս կազմակերպությունների համար, այնպես, որ կարողանան միասին աշխատել, որպեսզի համաշխարհային խաղաղություն բերեն: Նա կհաջողեցնի միավորել երկրներ, որոնք մինչ այդ թշնամիներ են եղել: Պատերազմից բզկտված երկրներում խաղաղություն կլինի, և նրա պատկերը կհայտնվի ամենուր: Նրա վերջնական, մեծ հաջողությունը կլինի, երբ իր միավորած բոլոր ազգերին բերի կաթոլիկ եկեղեցու և մյուս բոլոր քրիստոնեական հարանվանությունների տիրապետության ներքո: Այս միավորումը կձևավորի նոր, մեկ համաշխարհային կրոնը: Այդ օրվանից սկսած դժոխքն ազատ կարձակվի երկրի վրա, և դևերի ազդեցությունը կլինի ամենամեծը համաշխարհային ջրհեղեղից ի վեր: Մարդկանց կտեսնեն աստված պաշտելիս նոր, համաշխարհային կարգի եկեղեցու մեջ, և ամեն ձևով նվիրված կերևան: Իսկ եկեղեցուց դուրս նրանք բացահայտորեն կմխրճվեն մեղքի մեջ, քանի որ ոչ մի մեղք նրանց ամոթ չի պատճառի: Կեղծ երրորդության հիպնոտիկ թելադրանքով, սատանայի կողմից ստեղծված երրորդության, նրանք կձգտեն ամեն տեսակի մեղքի, որ հագուրդ տան իրենց նոր բացված ախորժակին:
Այդ չարությունը կներառի մարմնավոր տարատեսակ մեղքերը, ուր մերկությունն ընդունելի կլինի, քանի որ մարդը կներգրավվի հանրային վայրերում մարմնական այլասերված ու անպարկեշտ մեղքերի մեջ: Մարդասպանությունները սովորական բան կլինեն և կկատարվեն շատերի կողմից, ներառյալ` երեխաների:
Սատանայական պաշտամունքներ և սև պատարագներ կկատարվեն շատ կաթոլիկ եկեղեցիներում: Աբորտը կդիտվի որպես լուծում ցանկացած խնդրի, և կթույլատրվի ընդհուպ ծննդյան օրը: Շուտով քրեական վիրավորանք կդառնա Հիսուս Քրիստոսին որևէ տեսակի հավատարմություն ցուցաբերելը: Եթե ձեզ տեսնեն իսկական խաչով, կիմանաք, որ վիրավորանք եք հասցրել, որովհետև խախտել եք օրենքը: Ձեր երկրներում օրենքը կդառնա երկակի օրենք, ուր քաղաքականությունն ու կրոնը կմիահյուսվեն նոր համաշխարհային կարգին»:
Ահա այսպիսի ապագա է սպասում օրեցօր ապականվող մարդկությանը, և դրա օրրանը Հայտնության գրքում գրված մեծ պոռնիկ Եվրոպան է: Որպես ասվածի հավաստում վկայակոչենք մանրուք թվացող միջադեպը, երբ վերջերս Նորվեգիայում աշխատանքից հեռացրին հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարուհուն, քանի որ նա հրաժարվել էր հանել կամ հագուստի տակ թաքցնել պարանոցից կախված խաչը։ Պատճառաբանությունը մեկն էր` քրիստոնեության այդ խորհրդանիշը ցուցադրելով` հեռուստահաղորդավարուհին վիրավորում է հազարավոր այլադավանների կրոնական զգացմունքները։
Սեռերի տարբերությունն անտեսելու եվրոպական վարակի մասին Գարեգին Ա կաթողիկոսն իր ժամանակին այս կարծիքն է հայտնել. «Կանայք չպետք է խտրականության ենթարկվեն ո՛չ հասարակության մեջ, ո՛չ էլ Եկեղեցում: Բայց դա չի նշանակում անտեսել, մոռացության տալ տղամարդու և կնոջ միջև սեռային տարբերությունը, քանի որ այդ տարբերությունը հենց արարչագործության հիմքում է, և դա պետք է հարգել»:
Որպես այս հրապարակման ավարտ ուզում եմ վկայակոչել մի հատված «Իրատես de facto» ակումբում 2014 թ. հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսից։ Թեման էր` «Համասեռամոլներն ընդդեմ քրիստոնեական արժեքների»։ Բանախոսներն էին տեր Կյուրեղ քահանան և Խաչիկ Ստամբոլցյանը։ Պարոն Ստամբոլցյանը մասնավորապես փաստեց. «Այսօր մենք ներկաներն ենք մի ժամանակաշրջանի, որի մասին եթե մի 20 տարի առաջ ասեին, մեզանից ոչ ոք չէր հավատա: Չէր հավատա, որ մանկապղծությունը, արյունապղծությունը, միասեռականությունը կդառնան ոչ միայն օրինավոր, այլև պետությունների, իշխանությունների կողմից պաշտպանված, երաշխավորված, ոչ միայն պաշտպանված, այլև կվերածվեն փոքրամասնության դիկտատուրայի մեծամասնության վրա, որին այսօր մենք ականատես ենք: Որոշ դեպքերում դրանք դիտվում են նաև որպես առաջադիմական»:
ՈՒրեմն թող Աստված մեր ազգին խաղաղության հոգի և չարը բարուց զանազանելու իմաստություն շնորհի, որ նման պղտոր ալեկոծություններից հեռու մնանք, քանզի չենք կարող դիմակայել այդ ամենին սովի և համատարած թշվառությունների ֆոնին, քանզի երբ եղբայրները կռվում են միմյանց հետ, դրանից շահում են միայն նրանց չարակամները:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ