«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Զարուհի Փոստանջյանը դիմել է ՄԻՊ՝ պնդելով, թե ԱԺ նախագահը չարաշահում է պաշտոնական դիրքը

Զարուհի Փոստանջյանը դիմել է ՄԻՊ՝ պնդելով, թե ԱԺ նախագահը չարաշահում է պաշտոնական դիրքը
07.10.2014 | 21:41

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ պնդելով, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չարաշահելով իր պաշտոնական դիրքը և խոչընդոտում է իր՝ որպես ԱԺ պատգամավորի լիազորությունները. «2014-ի սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 62-րդ և «Աժ կանոնակարգ» ՀՀ օրենքի 48-րդ, 52-րդ, 104.1-րդ հոդվածներով, պաշտոնապես ԱԺ նախագահին է ներկայացրել «ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի (հանրությանը առավել հայտնի Լիսկա մականվամբ) մասին» ՀՀ Աժ հայտարարության նախագիծ, որին կից ներկայացվել են նաև ներքոհիշյալ նյութերը՝


ա) հայտարարության նախագծի ընդունման հիմնավորումը,
բ) Սուրիկ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնի կողմից կատարված հարցման պատճեն,
գ) նշված հարցմանն ի պատասխան Սուրիկ Խաչատրյանի ձերբակալության և դատվածության մասին ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած տեղեկանքի պատճենը,
դ) Սուրիկ Խաչատրյանի հանցավոր գործունեության մասին վկայող 2011թ. նոյեմբերի 15-ին կայքում հրապարակված հոդվածի թղթային տարբերակը:
«ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի և 104.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Աժ հայտարարություններն ընդունվում են ԱԺ որոշման ընդունման համար «Աժ կանոնակարգ» ՀՀ օրենքի 48-րդ և 52-րդ հոդվածներով սահմանված կարգով:
Համաձայն «Աժ կանոնակարգ» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ԱԺ նախագահը ներկայացված նախագիծը երկօրյա ժամկետում դնում է շրջանառության մեջ՝ այն ուղարկելով՝ աշխատակազմ, հանձնաժողովներ, խմբակցություններ և պատգամավորական խմբեր:
Այսինքն, ըստ հիշյալ հոդվածի, Աժ նախագահը սույն հայտարարությունն ամենաուշը հոկտեմբերի 2-ին պետք է դներ շրջանառության մեջ: Ըստ այդմ՝ նախագիծը պետք է գրանցվեր աշխատակազմի կողմից Աժ-ում շրջանառության մեջ դրված հարցերի ռեեստրում և տեղադրվեր Աժ պաշտոնական ինտերնետային կայքում: Սակայն մինչ օրս հայտարարության նախագիծը չի դրվել շրջանառության մեջ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտարարում եմ, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խոչընդոտում է իմ՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավորի լիազորությունները: Խնդրում եմ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ սույն դիմումին, միջոցներ ձեռնարկել՝ վերականգնելու իմ իրավունքները և պատասխանատվության կանչել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին»:

Դիտվել է՝ 2181

Մեկնաբանություններ