Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թռնում ես, որ ի՞նչ անես...

Թռնում ես, որ ի՞նչ անես...
10.10.2014 | 00:14

Նկարում պատկերված այս մարդը Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանն է:
Նա ժամանակին քաղաքապետ դարձավ Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի պայմանավորվածության շնորհիվ:
Հոկտեմբերի 8-ին Գյումրիում եռյակի հանրահավաքն էր ու, քանի որ Սարգսյանն ու Ծառուկյանն այլևս պայմանավորված չեն, Բալասանյանը թռել էր… Դուբայ՝ իր 60-ամյակը նշելու:
Առաջին հերթին նա «թռել» էր Ծառուկյանից, որ հանրահավաքին մարդ չապահովի:
Հետո նա «թռել» էր Սարգսյանից, որպեսզի Ծառուկյանի դեմ ստիպված չգործի ու վատամարդ չլինի:
Ես էլ մտածում եմ, որ ժամանակն է, որ Բալասանյանը «թռնի» նաև Գյումրիից, որպեսզի գյումրեցիք քաղաքապետ ընտրեն՝ «թռիչքների» ականատես լինելու փոխարեն:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ