Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. Հանրահավաքը ցույց տվեց` կարող է լինել պառակտում. «Հարթակ»

Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. Հանրահավաքը ցույց տվեց` կարող է լինել պառակտում. «Հարթակ»
14.10.2014 | 00:59

Այլևս այդքան սպասված հոկտեմբերի 10-ը անցյալում է: Այս հանրահավաքի հետ կապված դեռ բազմաթիվ վերլուծություններ կլինեն, վերլուծաբաններից ամեն մեկն, իհարկե, կփորձի յուրովի ներկայացնել, թե իրականում հանրությանը ի՞նչ կարող է տալ այն, կամ կտա՞ արդյոք որևէ բան՝ կանխատեսելով , թե ինչպիսին կլինի հաջորդ հանրահավաքը:
Փորձենք հասկանալ, թե ինչու հենց այս հանրահավաքի ժամանակ ջրի երես դուրս եկան այն լրջագույն հակասությունները, որոնք առկա են եռյակի ներսում:Նախ սկսենք նրանից, որ հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանը հանրությանը հասկացրեց, որ մի նոր լիիրավ խաղացող է մտնում այս խաղի մեջ: Նա նույնիսկ չզլացավ իր ելույթը դասավորել այնպես, որ բոլորին պարզ դառնա՝ այս ամենի գլխավոր ֆինասավորողը, մարդ բերողը ԲՀԿ առաջնորդը Ստեփան Դեմիրճյանի նկատմամբ ոչ մի շոշափելի առավելություն չունի: Առկա տարաձայնությունները երևում էին ամեն քայլափոխին՝ սկսած առանձին առաջնորդների՝ ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող հակասական տեսլականներից մինչև երկրի ներքաղաքական անցուդարձ: Րաֆֆի Հովհաննիսյանը չզլացավ ցույց տալ իր բացասական վերաբերմունքը ԵՏՄ-ի նկատմամբ, Գագիկ Ծառուկյանը ընդհակառակը լռեց, Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես միշտ, աչքի ընկավ երկիմաստ իր ելույթով: Հանրահավաքի կուլմինացիան դարձավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը՝ մի պահ դադարեցնելու հանրահավաքը և առաջնորդներով խորհրդակցելու հետագա քայլերի շուրջ: Հենց այստեղ հարց է ծագում. իսկ մինչ այդ արդյոք հնարավո՞ր չէր խորհրդակցել: Իսկ թե ինչ եղավ հետո, ականատես եղանք բոլորս. անսպասելիորեն Րաֆֆու առաջարկը մնաց անպատասխան:
Չնայած բազմաթիվ ելույթներ հնչեցին հանրահավաքի ժամանակ, բայց, ինչպես միշտ, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը իր ծավալով և բովանդակությամբ կրկին ստվերեց մյուսների ճառերը: Առաջին հայացքից կարելի էր նույնիսկ եզրակացնել, որ սա ՀԱԿ-ի հերթական հանրահավաքն է, այլ ոչ թե եռյակի, կամ քառյակի, ինչպես ինքն էր պնդում/ անտեսելով ՀՅԴ-ի բացակայությունը այդ միտինգին/: Շատ պարզունակ կլիներ ենթադրել, որ առաջին Նախագահի գերդոմինանտությունը Ազատության հրապարակում կապված է հանրության աչքում սեփական վարկանիշը բարձացնելու ջանքերի հետ: Հարց է ծագում. ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը, չնայած այն, որ հինգ րոպեն մեկ շեշտում էր, որ բոլոր որոշումները ընդունվելու են քառյակի համատեղ խորհրդակցության արդյունքում, այնումենայնիվ, շատ հստակորեն ցույց տվեց, որ խաղի կանոնների թելադրողը հենց ինքն է: Երկիմաստ էր նաև Լևոնի ՕԵԿ-ին և Քոչարյանին ուղղված մեսիջը. փոխանակ ողջունելու՝ տարանջատեց նրանց, ապա իրեն բնորոշ երկիմաստությամբ ասաց, որ շնորհակալ կլինի, եթե նրանք զուգահեռ պայքարեն: Համաձայնեցվա՞ծ էր արդյոք այս թեզը Ծառուկյանի և Հովհաննիսյանի հետ. հազիվ թե: Նման պնդում անելու հիմքը, սակայն, հանրահավաքի ընթացքում առաջնորդների մոտ առկա դիրքորոշումների տարբերությունն էր: Ինչևիցե, դրական գնահատելով հանրահավաքի բուն փաստը՝ չենք կարող չարձանագրել, որ անհրաժեշտ խնդիրը ներքին հակադրանքի հաղթահարումն է, քաղաքական դաշտի ազդեցիկ բոլոր դերակատարների դիրքորոշումների հակադրումը, այլ ոչ թե՝ հարսի շորերով փեսային լավություն անելը:


Հ.Գ. Այն, որ եռյակի ներսում առկա տարաձայնությունները վաղ թե ուշ կարող են հանգեցնել անխուսափելի պառակտման, փաստ է, հարցը ընդամենը դրա ժամկետների մեջ է: Մնում է համբերատարորեն սպասել, թե ինչպիսի՞ քաղաքական զարգացումներ կծավալվեն երկրում ինչպես հնարավոր պառակտման, այնպես էլ հնարավոր համախմբան դեպքում…


Մանրամասն կարդացեք «Հարթակի» այսօրվա համարում:

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ