Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իջևանը աղբի մեջ է, իսկ քաղաքային իշխանությունը բարգավաճում է

Իջևանը աղբի մեջ է, իսկ քաղաքային իշխանությունը բարգավաճում է
16.10.2014 | 17:01

ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը մինչ քաղաքապետ դառնալը սարեր է խոստացել իջևանցուն, ընտրվելուց հետո մեկ-երկու կենտրոնական փողոց ասֆալտապատել ու դրանով քաղաքի նկատմամբ խնամքի հարցն իր համար փակել է:

Իջևանում աղբահանությունը սարսափելի վիճակում է: Առանձնատնային թաղամասերում՝ հատկապես: Օրինակ, Ղարագյոզյան փողոցում աղբարկղերի թիվը քիչ է, բնակիչները աղբը թափում են որտեղ պատահի, շներն էլ իրենց հերթին են աղբը տարածում՝ տոպրակները բերաններին տեղից տեղ քարշ տալիս, հետո դրանք պատռում ոսկորից-բանից գտնելու հույսով: Ի դեպ, թափառական շները վխտում են քաղաքով մեկ, օրվա մթնելու հետո կենտրոնից հեռու գտնվող փողոցներով անցնելու վախը մեծանում է, քանի որ հանկարծահաս շան հաչոցից լեղիդ կարող է ճաքել:

Նույն՝ Ղարագյոզյան փողոցի ճանապարհների վիճակի համար սարսափելի ասվածը խիստ մեղմ է հնչում: Անհիշելի ժամանակներից այս ճանապարհները ասֆալտի երես չեն տեսել: Շուտով անձրևներն էլ կսկսվեն ու այդ ճամփեքով քայլել չի լինի: Շուկայից դեպի այս փողոց տանող երկար աստիճանների մասին խոսք անգամ չկա: Տարիների ընթացքում անձրևն ու ձյունը քայքայել են բետոնը, ցեմենտի տակից դուրս ցցված խճաքարը ծակում-ծակծկում է անցնող-գնացողի ոտքերը: Փոխարենը ԲՀԿ ներկայացուցչի օրոք էլ Իջևանում շարունակվում է ազատ տարածքների գրավումը, քաղաքաշինական պահանջների հետ որևէ առնչություն չունեցող կառույցների շինարարությունը՝ որտեղ պատահի: Երբեմնի գեղեցիկ քաղաքն այսօր վայրի բարքերի օրրան է հիշեցնում, որտեղ տրամաբանությունը թելադրում են փողն ու իշխանության հետ մերձավորությունը, և որտեղ հանրային շահը շարունակում է անտեսված մնալ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 511

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ