Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վ. Սպիվակով. «Խաչատրյանի անվան փառատոնը միտված է մշակույթի և դասական արվեստի փառաբանմանն ու մեծարմանը»

Վ. Սպիվակով. «Խաչատրյանի անվան փառատոնը միտված է մշակույթի և դասական արվեստի փառաբանմանն ու մեծարմանը»
20.10.2014 | 11:52

Հոկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյանի անվան միջազգային երկրորդ փառատոնի հերթական համերգը նվիրված էր մեծ դիրիժոր և ջութակահար, հայ ժողովրդի կողմից շատ սիրված Վլադիմիր Սպիվակովի 70-ամյա հոբելյանին։

Համերգին իր խոսքն էր հղել ինքը՝ Սպիվակովը։ Ողջունելով Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և իր համար շատ հարազատ հայ հանդիսատեսին՝ մաեստրոն բարձր գնահատեց նման մշակութային միջոցառումը, քանի որ այն միտված է մշակույթի և դասական արվեստի փառաբանմանն ու մեծարմանը:
«Անչափ շնորհակալ եմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կողմից նման ուշադրության արժանանալու համար: Երախտապարտ եմ և չափազանց զգացված իմ նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի և փառատոնի այսօրվա համերգը իմ հոբելյանին նվիրելու նախաձեռնության համար: Մաղթում եմ փառատոնին հարատև կանաչ ճանապարհ, իսկ երաժշտասեր հանդիսատեսին՝ բազում վառ տպավորություններ, բարձր տրամադրություն և հաճելի պահեր: Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ հանդիպմանը արդեն գարնանն իմ շատ սիրելի և հարազատ դարձած Երևանում»,- ասված էր Սպիվակովի խոսքում։
Համերգի առաջին մասում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և մեծ ճանաչում ունեցող դաշնակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող Ալեքսանդր Ռոմանովսկին ներկայացրին Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, որը Ռոմանովսկին սովորել էր հատուկ խաչատրյանական փառատոնի համար։ Երեկոյի երկրորդ մասում նվագախումբը կատարեց Սերգեյ Ռախմանինովի Սիմֆոնիա թիվ 2-ը։
Համերգից հետո Ալեքսանդր Ռոմանովսկին լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա իր երրորդ ելույթն է Հայաստանում։ «Այստեղ ես գտել եմ շատ խորը մարդկանց, ովքեր ինձ հոգեհարազատ են։ Ես կատարեցի Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, որը բավականին հայտնի է. այն նվագել են լավագույն կատարողներն ամերիկյան, անգլիական հայտնի նվագախմբերի հետ, կան կոնցերտի շատ ձայնագրություններ։ Կարծում եմ՝ այս ստեղծագործությունը պետք է հաճախ հնչի։ Ուրախ եմ, որ իմ կողմից Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտի առաջին կատարումը հենց Երևանում է, այս փառատոնի շրջանակներում»,- նշեց Ռոմանովսկին։
Նշենք, որ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։›

Դիտվել է՝ 533

Մեկնաբանություններ