ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Ծանր հեռանկար

Ծանր հեռանկար
21.10.2014 | 12:51

Կայացան Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրի հանդիպումները: Դրանք չափազանց գոլառատ են եղել: Այսպես՝ եթե «Միկա»-«Շիրակ» խաղն ավարտվել է 3:1, «Փյունիկ»-«Ալաշկերտ» դիմակայությունը՝ 3:3 հաշվով, ապա «ՈՒլիս»-«Գանձասար», «Արարատ»-«Բանանց» մրցակցություններում գրանցվել են 7:1 և 6:4 հաշիվները: Իհարկե, հրաշալի է, որ գոլառատ հանդիպումներ են արձանագրվել, սակայն տպավորություն է, որ կողմերը հանդես են եկել առանց դարպասապահների կամ էլ արեգակնային համակարգում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Չորս խաղում քսանութ գոլն այնքան էլ փոքր թիվ չէ այլ եզրակացությունների համար, թեպետ մեկն էլ կա. օրերը ցրտել են, ու չմրսելու համար տղաները ջիգյարով վազել են: Ինչո՞վ տարբերակ չէ: Սակայն այս ամենի մեջ ամենավտանգավորն այն է, որ ևս նման մեկ-երկու տուր, ու աշխարհի ֆուտբոլային գերտերությունները ստիպված կլինեն հայ ֆուտբոլիստներ գնելու համար հերթի կանգնել՝ մեզ էլ կանգնեցնելով անֆուտբոլ երկրի վտանգի առաջ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 566

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ