Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Կա՛մ թող Լևոն Տեր-Պետրոսյանը ներողություն խնդրի, կա՛մ Գագիկ Ծառուկյանը»

«Կա՛մ թող Լևոն Տեր-Պետրոսյանը ներողություն խնդրի, կա՛մ Գագիկ Ծառուկյանը»
21.10.2014 | 19:53

Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը համամիտ չէ ոչիշխանական եռյակի այսօրվա գործողություններին ու քայլերին: Նա արտագաղթի, ժողովրդի ունեզրկման մեջ մեղավոր է տեսնում նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, որն այսօր Հայ ազգային կոնգրեսի ու «Ժառանգության» հետ պահանջում է իշխանափոխություն:

«Օլիգարխը քաղաքականությունից հասկանում է այնքան, որքան ես եմ տիրապետում չինարենին: Նա չի գնում ԱԺ, կարծիք չի արտահայտում, որովհետև չունի որևէ կարծիք, և այդ մարդը պետք է շարժում ղեկավարի՞»,- irates.am-ի հետ զրույցում նշեց Սարգիս Հացպանյանը:
Մեր զրուցակցի ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ելույթ չունեցավ, ելույթներ ունեցան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, այլք, և նրանք էլ կղեկավարեն այդ՝ նոր ձևավորվող շարժումը:
«2008 թ. Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ և Գագիկ Ծառուկյանին ասաց, որ նա բոմժ է դառնալու: Այսօր մենք տեսնում ենք, որ նա արաբական շեյխերին վայել կյանքով է ապրում: Հայաստան այցելող սփյուռքահայերը մատնացույց են անում Գագիկ Ծառուկյանի դղյակները, որ գտնվում են Սևան տանող ճանապարհին: Նույն սփյուռքահայերը օգնություն են ցուցաբերում մեզ՝ հայաստանցիներիս, որ Հայաստանում և Արցախում մանկապարտեզ կամ դպրոց կառուցվի, և տարակուսում են, թե համատարած աղքատության մեջ ինչպես է Գագիկ Ծառուկյանն այդչափ ունեցվածք կուտակել: Ես ճանաչում եմ սփյուռքահայերի, որոնք Հայաստանի համար մեծ գործեր են արել, բայց նրանց ցուցաբերած օգնության մասին ոչ մի ԶԼՄ չի գրել, իսկ Գագիկ Ծառուկյանի ամեն մի բարեգործության մասին ամբողջ օրը քարոզում են նրան պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությամբ»,- ասաց Սարգիս Հացպանյանը:
Ինչ վերաբերում է ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած հայտարարություններին Գագիկ Ծառուկյանի մասին, ապա պարոն Հացպանյանն առաջարկում է. «Կա՛մ թող Լևոն Տեր-Պետրոսյանը ներողություն խնդրի 2008 թ. Գագիկ Ծառուկյանի մասին իր հնչեցրած խոսքերի համար, կա՛մ Գագիկ Ծառուկյանը ներողություն խնդրի, որ չի լսել»: Սարգիս Հացպանյանը կարծիք հայտնեց նաև, որ եթե ԲՀԿ նախագահն ունենար ոչ իշխանահաճո կեցվածք, ապա նրան Հայաստանում հաշված վայրկյանների ընթացքում կունեզրկեին: Նա հիշեցրեց նաև Մարտի 1-ի իրադարձություններում Գագիկ Ծառուկյանի ու նրա թիկնազորի դերակատարման մասին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ